Մարդկանց որ խմբերն են «օմիկրոն» շտամով վարակվելու ռիսկի խմբում․ ԱՀԿ

Մարդկանց որ խմբերն են «օմիկրոն» շտամով վարակվելու ռիսկի խմբում․ ԱՀԿ

Հասարակական Ipress 2021-11-29 14:40:00 1005
omirkon_rkmOG.png

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) դեռ չունի հաստատված տեղեկություն, որ «օմիկրոն» շտամով վարակվելիս հիվանդությունը զարգանում է ավելի ծանր ձևով, քան կորոնավիրուսի այլ տարբերակների դեպքում։ Այս մասին ասվում է ԱՀԿ-ի կողմից կիրակի օրը հրապարակված հաղորդագրությունում․ «Նախնական տվյալները ցույց են տալիս, որ Հարավային Աֆրիկայում հոսպիտալացման ավելի բարձր մակարդակ կա, բայց դա կորող է պայմանավորված լինել վարակվածների թվի ավելացմամբ, և ոչ թե բուն «օմիկրոնով» վարակվելու հետևանքով»։

ԱՀԿ-ն հայտարարել է նաև, որ այս պահին տեղեկություններ չկան այն մասին, թե «օմիկրոնով» վարակվելու ախտանիշները տարբերվում են այլ շտամներով վարակվելու ախտանիշներից։ Պարզ չէ նաև, թե արդյոք նոր շտամն ավելի վարակիչ է կորոնավիրուսի այլ տարբերակների համեմատ, ներառյալ «դելտայից»: Ինչպես պարզաբանել է կազմակերպությունը, կորոնավիրուսով վարակվածների թիվն աճել է Հարավային Աֆրիկայի այն շրջաններում, որոնք տուժել են «օմիկրոն» շտամից։ Այնուամենայնիվ, այս պահին չկան ուսումնասիրությունների վերջնական արդյունքներ, որոնք հստակ ցույց կտան, որ այս աճը տեղի է ունեցել հենց նոր շտամի պատճառով, և ոչ այլ գործոններով պայմանավորված:

Ընդգծվում է, որ առկա «նախնական ապացույցները» վկայում են «օմիկրոն» շտամով վարակվելու մեծ ռիսկի մասին այն մարդկանց մոտ, ովքեր նախկինում վարակվել են կորոնավիրուսով։

«Այսինքն՝ մարդիկ, ովքեր նախկինում տառապել են COVID-19-ով, կարող են հեշտությամբ վարակվել «օմիկրոնով»,-միաժամանակ նշվում է, որ այս հարցի վերաբերյալ տեղեկատվությունը դեռևս սահմանափակ է։

Հիշեցնենք՝ ԱՀԿ-ն հաստատել է, որ գոյություն ունեցող PCR թեստերն արդյունավետ են «օմիկրոն» շտամը հայտնաբերելու համար:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը