ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ովքեր են հերոս Մենուա Հովհաննիսյանի կինն ու հրաշք երեխաները

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ովքեր են հերոս Մենուա Հովհաննիսյանի կինն ու հրաշք երեխաները

Հասարակական Ipress 2021-02-09 14:46:00 3480
menua-hovhannisyan_kp4Gx.jpg

Ով է Մենու Հովհաննիսյանի գեղեցկուհի կինն ու հրաշք բալիկները․ Ձեզ ենք ներկայացնում գեղեցիկ ընտանիքի լուսանկարները։ Հիշեցնենք, որ երեկ հերոսի մայրը՝ Կարին Տոնոյանը գրառմամբ էր հանդես եկել որդու և թոռան մասին։ — Նան, պապաս երբ է պա տերազմից հետ գալու…-Չգիտեմ, բալես:- Բա, ես շատ եմ կարոտել իրեն….- Ես էլ եմ կարոտել, բալ:- Նան, կարող եմ պապայիս նկարը գրկեմ ու քնեմ:

— Հա, իհարկե, կարող ես: -Բայց էս նկարի վրա ապակի կա, ինձ առանց ապակի փոքր նկար կտա՞ս:- Անպայման, վաղը կբերեմ, կգրկես…. — Նան, ուզում եմ, որ նկարի վրա ոչ ես լինեմ, ոչ մաման, ոչ Արինան, ոչ էլ դու…մենակ պապաս լինի ու զինվորական շորերով:- Հա, կբերեմ…- Նան, համ էլ շատ փոքր նկար կբերես, որ ծոցումս պինդ գրկեմ ու քնեմ:

 

Ձեզ ենք ներկայացնում Մենուայի մասին բացառիկ հաղորդումը։ «Ազգային գույներ» հաղորդաշարի հյուրն է «Հայ ասպետ» նախագծի հեղինակ և վարող, Ար ցախի հե րոս Մենուա Հովհաննիսյանի մայրն է՝ Կարին Տոնոյանը։ «Հա յրենիքի սերն ինձ համար արժեցավ չափից թանկ նվիրում, ես ինձ հարց էի տալիս՝ ես պատրա՞ստ էի դրան, ես ինք որ միշտ կոչ եմ արել, որ հա յրենիքները նաև անձնազոհության միջոցով են պահվում և առաջին հերթին, միշտ պատրաստ էի անձամբ նվիրելու։

Շատ դժվար եմ գտնում պատասխանը։ Բայց նաև պատասխանը այնտեղ է, որ իմ որդին գուցե իմ դաստիարակությամբ, գուցե իմ արյամբ, բայց ինքն է գնացել, դա իր որոշումն է եղել»,- նշեց Կարին Տոնոյանը։

«Ճիշտ է, ես եմ արթնացրել, ասել, որ պա տերազմ է, չգիտեմ ինչու կանխազգում էի․․․ պա տերազմ է․․․ և, հենց առաջին վայրկյանից, սկսեցի հեկեկալով լաց լինել, մինչև իր ճանապարհելու պահը, անընդհատ լաց էի լինում, ինչը չէր եղել 16 թվականին, Մենուան 2016 թվականին գնացել»,- հիշում է Կարին Տոնոյանը ինչպես որդուն երկրորդ անգամ ճանապարհեց պատերազմ, նշելով՝ գուցե մայրերի հոգին կանխազգում է։

«Հիմա ոչինչ չեմ կարող փոխել, եթե կարողանայի կփոխեի․․․ և որդուն գուցե ամեն ինչից շատ սիրող մայր, գուցե իմանայի, որ դաժան է ավարտվելու ինձ համար պատերազմը, գուցե ես էլ չթողեի գուցե, չգիտեմ․․․», — ասաց հերոսի մայրը։

«Ինձ համար իմ հայրենիքը դարձել է հենց իմ որդին, նրանք իրար միացել են՝ իմ որդին և հա յրենիքը», — նշեց Տոնոյանը ընդգծելով՝ «Ինձ համար իմ հայրենիքի վր եժը դարձել է իմ շարժիչ ուժը։ Հայրենիքի վր եժը այն լավագույն կրակն է, որ պետք է մեզ նորից հաղթանակ տանի»։ Հարցազրույցն ամբողջությամբ ներկայացվող տեսանյութում։

«Հայրենիքի սերն ինձ համար արժեցավ չափից թանկ նվիրում, ես ինձ հարց էի տալիս՝ ես պատրա՞ստ էի դրան, ես ինք որ միշտ կոչ եմ արել, որ հա յրենիքները նաև անձնազոհության միջոցով են պահվում և առաջին հերթին, միշտ պատրաստ էի անձամբ նվիրելու։ Շատ դժվար եմ գտնում պատասխանը։ Բայց նաև պատասխանը այնտեղ է, որ իմ որդին գուցե իմ դաստիարակությամբ, գուցե իմ արյամբ, բայց ինքն է գնացել, դա իր որոշումն է եղել»,- նշեց Կարին Տոնոյանը։

«Ճիշտ է, ես եմ արթնացրել, ասել, որ պատերազմ է, չգիտեմ ինչու կանխազգում էի․․․ պատերազմ է․․․ և, հենց առաջին վայրկյանից, սկսեցի հեկեկալով լաց լինել, մինչև իր ճանապարհելու պահը, անընդհատ լաց էի լինում, ինչը չէր եղել 16 թվականին, Մենուան 2016 թվականին էլ է գնացել»,- հիշում է Կարին Տոնոյանը ինչպես որդուն երկրորդ անգամ ճանապարհեց պատերազմ, նշելով՝ գուցե մայրերի հոգին կանխազգում է։ «Հիմա ոչինչ չեմ կարող փոխել, եթե կարողանայի կփոխեի․․․

և որդուն գուցե ամեն ինչից շատ սիրող մայր, գուցե իմանայի, որ դաժան է ավարտվելու ինձ համար պատերազմը, գուցե ես էլ չթողեի գուցե, չգիտեմ․․․», — ասաց հերոսի մայրը։ «Ինձ համար իմ հայրենիքը դարձել է հենց իմ որդին, նրանք իրար միացել են՝ իմ որդին և հա յրենիքը», — նշեց Տոնոյանը ընդգծելով՝ «Ինձ համար իմ հայրենիքի վր եժը դարձել է իմ շարժիչ ուժը։ Հայրենիքի վր եժը այն լավագույն կրակն է, որ պետք է մեզ նորից հաղթանակ տանի»։ Հարցազրույցն ամբողջությամբ ներկայացվող տեսանյութում։ Մանրամասները որդու մասին ուժեղ մայրը ներկայացնում է Տեսանյութում։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը