ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ովքեր են սուպերմարկետներից արկղերով ձու գնել. դեֆիցիտի իրական պատճառները

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ովքեր են սուպերմարկետներից արկղերով ձու գնել. դեֆիցիտի իրական պատճառները

Հասարակական Ipress 2021-04-06 00:23:00 1779
dzw_1gGyF.png

iPress.am -Սուրբ Զատկի տոնից մեկ օր առաջ երեւանյան խանութներում  իսկական մարտեր էին ընթանում հավկիթ գնելու համար: Հավկիթը խանութներից անհետացել էր եւ, եթե մեկ-երկու օր առաջ մարդիկ կարողանում էին  այն գնել 90-110 դրամով, զրկվեցին անգամ այդ հնարավորությունից: Այս երեւույթն ունի նաեւ իր պատճառները եւ դրանցից մեկն էլ վերահսկողության բացակայությունն է.  շուկայում մի քանի խաղացողներ գերշահույթ ստանալու նպատակով հակամրցակցային քայլերի են դիմել:

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ օրեր առաջ մի քանի քաղաքացիներ սուպերմարկետներից արկղերով ձու են գնել եւ այն բարձր գնով վերավաճառել են փոքր խանութներին: Սա է պատճառը, որ խանութներում ոչ միայն ձվի գինն է գերազանցել 100, նույնիսկ 110 դրամը, այլեւ արհեստական դեֆիցիտ է առաջացել: Բացի այս, օրեր առաջ որոշ անձինք, սուպերմարկետներից արկղերով ձու գնելով, պահեստավորել են իրենց ավտոտնակներում, որպեսզի Զատիկին այն թանկ գնով վաճառեն: Այս խնդիրը լուծելու նպատակով խանութներում տնտեսվարողները հրաժարվում էին 15-ից ավել ձու վաճառել մեկ անձին:

Հետաքրքիր է սակայն, որ մինչև 2009 թվականը Հայաստանը ձու արտահանող երկիր է եղել, հետո՝ վերածվել ներմուծողի։ Դրանից հետո Հայաստանը համարվել է ինքնաբավ երկիր, քանի որ արտադրանքը բավարարել է: Սակայն Զատկին ընդառաջ պարզվում է՝ դեֆիցիտ է առկա:

Ըստ Վիճակագրական կոմիտեի տվյալների՝ Հայաստանում տարեկան 600-800 մլն հատ ձու է արտադրվում։ Վերջին տարիներին արտադրության ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է 2020 թվականին՝ 754 մլն, օրինակ 2018 թվականին այդ թիվը 726 էր:

Ձվի միջին գինը պարբերաբար տատանվում է։ Եթե 2013-2014 թվականներին 1 հատ ձվի միջին մանրածախ գինը, ըստ Վիճկոմիտեի հաշվարկների, կազմել է մոտ 70 դրամ, ապա վերջին երկու տարիներին՝ 2018-2019 թվականներին՝ այն 60-65 դրամի սահմաններում է։ Այսպիսով, այս տվյալները եւս փաստում են, որ դեֆիցիտն արհեստական է եղել:

Մանրամասները՝ տեսանյութում

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը