Հայտնի է, թե ով կլինի Հայաստանի ղեկավարը՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականից հետո

Հայտնի է, թե ով կլինի Հայաստանի ղեկավարը՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականից հետո

Քաղաքական Ipress 2021-04-20 14:27:00 10569
pashinyan_Z3Cfo.jpg

iPress.am-Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը՝ անդրադառնալով այն հարցին, որ Հայաստանի Հանրապետության դաշնակից Ռուսաստանը դեմ է քվեարկել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) հայ ռազմագերիների հարցը օրակարգ ընդգրկելուն, ասաց. «Ես որևէ պաշտոնական մեկնաբանություն այդ առումով չեմ տեսել դեռ, և քվեարկության տեխնիկական մանրամասների հետ կապված հարցերը պետք է ուղղել մեր պատվիրակության անդամներին, երբ նրանք կվերադառնան Երևան:

Կարևորն այն է, որ հարցն ընդգրկվել է օրակարգ, որ հարցը քննարկվելու է»,-ասաց պատգամավորը: Նրա խոսքով՝ հայ ռազմագերիներին Հայաստան վերադարձնելու հարցով Ռուսաստանը միջազգային հարթակներում ներգրավված է այնքանով, որ եռակողմ համաձայնագրի կողմերից մեկն է, իսկ ԵԽԽՎ-ն այս հարցում ներգրավված է այնքանով, որ գերիների վերադարձի հարցը միջազգային մարդասիրական իրավունքի իմպերատիվ նորմ է:

«Գերիների հարցը մենք փորձում ենք չքաղաքականացնել, միշտ ասել ենք, որ այդ հարցը պետք է լուծվի միջազգային մարդասիրական նորմերով, բայց քանի որ մենք տեսնում ենք այդ հարցի քաղաքականացման փորձեր Ադրբեջանի կողմից, հետևաբար նրանց վրա քաղաքական ճնշում պետք է բանեցվի, ինչը և արդեն արվում է, որպեսզի հարցը լուծվի քաղաքական ճնշման հետևանքով»,-ասաց Արման Եղոյանը: Անդրադառնալով արտահերթ խորհրդարանական ընտրություններին՝ պատգամավորն ասաց, որ դեռ պարզ չէ, թե ո՞ր օրը վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական կտա:

«Դաշինք, թե կուսակցություն, այդ հարցն այս պահին կրկին քննարկվում է, դեռ վերջնական եզրակացություն չկա, հրաժարականից հետո վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարը լինելու է Նիկոլ Փաշինյանը»,-ասաց պատգամավորը:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը