Ով է «Ես արժանի չեմ» ասող ու լացող կինը

Ով է «Ես արժանի չեմ» ասող ու լացող կինը

Հասարակական Ipress 2021-06-11 20:00:00 2121
ga_dfOtf.png

Երեկ Մեծավանի գերեզմանատանը Նիկոլ Փաշինյանին լացելով դիմավորած որդեկորույս կինը Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի հորաքույրն էր:

Հիշեցնենք, որ Փաշինյանը Մեծավան նախընտրական քարոզարշավի շրջանակում էր այցելել ու իր ելույթից հետո գնաց Մեծավանի գերեզմանատուն 44 օրյա պատերազմի ժամանակ զոհված տղաներին հարգանքի տուրք մատուցելու ու տղաներից մեկի՝ Սեւակ Սերոբյանի, շիրիմի մոտ հանդիպեց սեւազգեստ, սգացող հարազատներին: Փաշինյանը գերեզմանին ծաղիկներ դրեց, ծնկի իջավ:

Մայրը, տեսնելով այս տեսարանը, արցունքները սրբելով ասաց. «Սեւակ ջան, երկնքից նայի տես ո՞վ է եկել քո մոտ, երկնքից դու տեսնում ես, միշտ սիրել ես իրան, միշտ հարգել ես իրան»: Փաշինյանը համբուրեց սեւազգեստ մոր ձեռքերը, իսկ կինն ասում էր. «Ես արժանի չեմ»:

Irakanum.am-ը Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանից հետաքրքրվեց՝ այս սրտառուչ տեսարանը հենց ի՞նքն էր կազմակերպել, ի պատասխան մարզպետն ասաց. «Դա ինձ համար քննարկման թեմա չէ, նույնիսկ ամոթ է, որ դուք զանգել եք ու նման հարցեր եք տալիս: Չեմ էլ ուզում երկխոսության մեջ մտնել, դա իմ ցավն ու վիշտն է, հեռու մնացեք: Թող իրենք գնան շոուներ անեն, ես ոչ մեկի չեմ ցանականա, որ ունենա այն ապրումները, որ ես կամ Սեւակի ծնողներն են ունեցել: Այդ մարդիկ այ էդքան սրբություն չունեն, որ ասում են, թե շոու էր: Ոչ միայն Սեւակի, այլեւ մյուս զոհված տղաների գերեզմանին է գնացել: Դա առաջին ու վերջին անգամը չէ, որ վարչապետը գնացել էր: Այո, այդ կինը իմ հալալ հորաքույրն էր, էդտեղ ինչ կար կազմակերպելու, դուք ինձ ինչի տեղ եք դրել: Էդպես խոսողները գլուխները պատին են տալիս, իրենց արշինով թող չչափեն… նախընտրական փուլում կարմիր գիծը չի կարելի անցնել ու մարդկանց զգացմունք ների հետ խաղալ, ամոթ է, ամոթ»:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը