Ով է «Գոլդեն փելես»-ի նոր սեփականատերը

Ով է «Գոլդեն փելես»-ի նոր սեփականատերը

Հասարակական Ipress 2022-02-11 18:41:00 1260
golden-palacei-sepakanater_7Jcu6.jpg

Aravot.am-ը գրում է․ Ծաղկաձոր քաղաքի «Գոլդեն փելիս» հյուրանոցային համալիրը 5 մլրդ դրամով ձեռք է բերել  «Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ՍՊԸ-ն։ Այս մասին այսօր հայտնել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։ «Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ՍՊԸ-ն մրցույթի միակ մասնակիցն է եղել։ «Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ՍՊԸ-ի 100% բաժնետերը Նարեկ Նալբանդյանն է, որ որն այս ընկերությունը ձեռք է բերել 2018-ի դեկտեմբերին Մայիլ Թորոյանից։

Նարեկ Նալբանդյանը Կոտայքի մարզի Արգել գյուղի բնակիչ է, նա մի քանի ընկերությունների սեփականատեր է, բիզնես գործությունը շատ տարբեր է՝ շինանյութի, ավտոպահեստամասերի առեւտուր, միջազգային բեռնափոխադրումներ, ձվի, ալյուրի արտադրություն, շշալցված խմելու ջուր, (Նալբանդյան ալյուր), բայց ոչ հյուրանոցային բիզնես։

«Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ընկերության համար 2019-ին կառավարությունը  արտոնություններ էր սահմանել՝ ներդրումային ծրագրի շրջանակներում 3 տարի ժամկետով հետաձգել է ընկերության համար ԱԱՀ-ից, ինչպես նաեւ ազատվել է մաքսատուրքից  ներդրումային ծրագրի շրջանակներում։ Այս ընկերության ֆեյսբուքյան էջում 2021 թվականի օգոստոսին հրապարակվել է լուսանկար, որտեղ Նարեկ Նալբանդյանը Սեւանա լճի ափին շրջակա միջավայրի այն ժամանակվա նախարար Ռոմանոս Պետրոսյանի հետ է։

Նախարարության տվյալ օրվա հաղորդագրության մեջ հիշատակվում է Սեւանա լճի հանրային լողափում կատարված աշխատանքները, նշվում է, որ ընկերության աշխատանքներից տպավորված է նախարարը, սակայն նշված չէ, թե որ ընկերությունն է։ 34-ամյա Նարեկ Նալբանդյանը «Ման հոլդինգ»-ի 100% բաժնետերն է։ Ընկերության նկատմամբ  անցյալ տարի հարկային պարտավորությունները չկատարելու համար ՊԵԿ-ի համապատասխան վարչությունում վարչական վարույթ էր հարուցել, եւ որոշում կայացվել ընկերությունից գանձել 1296678  դրամ։

Այս ընկերությունը զբաղվում է սեփական կամ վարձակալված անշարժ գույքի հանձնում-վարձակալությամբ եւ այլ գործառնություններով։ Նարեկ Նալբանդյանը 100% բաժնետեր է նաեւ «ՆՆ Տրանս» ՍՊԸ-ի,  «Նոր Լուսակերտ» (թռչնաֆաբրիկա) ՍՊԸ-ի եւ «Թռաքս սերվիս» ՍՊԸ-ի ըստ (Ավտոտեխսպասարկման խոշոր սերվիս, ավտոպահեստամասերի առեւտուր), իսկ «Եղվարդի համակցված կերեր» ընկերության 50% բաժնետերն է, մեկ այլ ընկերությունում էլ՝ «Ման Փեինթս»-ում՝ 51%։ Վերադառնալով «Գոլդեն Փելես»-ին՝ հիշեցնենք՝  2018-ի հոկտեմբերին ԱԱԾ-ն քրեական գործ հարուցեց Մաքսային կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանի կողմից ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու եւ հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գումարներն օրինականացնելու (փողերի լվացում) դեպքի առթիվ։

Ըստ քրգործի, Ավետիսյանը զբաղեցնելով մաքսային պետական կոմիտեի նախագահի պաշտոնն ՝ իր հետ գործնական կապերի մեջ գտնված անձանց հետ համատեղ ձեռնարկել եւ կանխիկ գումարներով ֆինանսավորել է Երեւանում գտնվող «Գոլդեն Փելես» հյուրանոցային համալիրի կառուցումը։  Հետո Ավետիսյանը, ինչպես հայտարարել էր,  հյուրանոցը նվիրեց պետությանը։

«Գոլդեն Փելես» Հյուրանոց» ՍՊԸ-ն գնահատվել էր մոտ 7 մլրդ դրամ:

ԱԱԾ-ում քննվող վերընշված քրեական գործի վարույթը կարճվել է 2019-ին։

Поделиться
Класс
Send
img1493_wrCco.webp

Ամուսինը մեքենայի մեջ դանակահարել է հղի կնոջը․ բժիշկները պայքարում են կյանքի համար

img9853_p6vFz.png

«21-րդ դարի ստրկությունը՝ թրաֆիքինգը». հարցազրույց թրաֆիքինգի ռիսկերի իրազեկման հարցերով փորձագետի հետ

img9599_1b73J.jpeg

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ դեպքի վայրից․ Ինչպես են 2-ամյա Տիգրանին դուրս բերել գետից

img9592_KEyLs.jpeg

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ էջմիածնում 26-ից ավելի դանակի հարվածներով տղամարդ են uպանել ու գումար շաղ տվել վրան. կասկածյալը որդին է

img9523_PVv5T.jpeg

Տուժած երեխայի մայրը ծեծել է համագյուղացի կնոջն ու որդուն․ նոր մանրամասներ Մխչյանի դպրոցի դեպքից

img9514_eseIA.jpeg

Կասկածելի հետք է նկատվել գետում. Բացառիկ

img9505_IX1ti.jpeg

Ես պարտաճանաչ, խեղճ, խելոք ու առանց թիկունքի ուսուցիչ եմ եղել, դրա համար էլ այս օրն եմ ընկել

img9503_zEYm1.jpeg

Երեխաներին կապկպել են դպրոցի զուգարանում, թմրանյութ տվել․ սարսափելի դեպք՝ Մխչյանում. Տեսանյութ

img9490_YDznQ.jpeg

Հնարավոր է՝ որոշում կայացվի երեխային առաջին դասարան ընդունել 7 տարեկանում․ ԿԳՄՍ նախարար

img9489_g7rEm.jpeg

Ուժգին քամին պոկել է տանիքը, խփել 36 շաբաթական հղիին. երեխան ծնվել է ճակատի վնասվածքով

img9470_XplnK.jpeg

Զանգել երեխայի լացի ձայն են միացրել ու անջատել․ ինչ է պատմում Տիգրանի պապիկը

img9443_a7mVN.jpeg

Հովիվը գետում մարմին է հայտնաբերել