Ո՞վ է լինելու ՀՀԿ-ցուցակի առաջին համարը

Ո՞վ է լինելու ՀՀԿ-ցուցակի առաջին համարը

Մամուլի տեսություն Ipress 2021-03-25 20:23:00 1989
hhk-cucak_qAuMl.jpg

iPress.am-«Հրապարակ». ՀՀԿ-ում մի կողմից անորոշ վիճակ է՝ չգիտեն, թե ինչ ֆորմատով են մասնակցելու ընտրություններին, մյուս կողմից՝ նախապատրաստական աշխատանքներ են սկսել․ ակտիվացնում են տարածքային կառույցները, ՀՀԿ ցուցակներն են թարմացնում։

Մեզ ասացին, որ կուսակցությունը ճնշում է գործադրել ՀՀԿ նախագահի վրա, որ չմասնակցելու դեպքում իրենք լրիվ դուրս կմնան պրոցեսներից։ Եվ հիմնական հարցն այն է, թե ինչ ֆորմատով մասնակցեն պայքարին, հատկապես եթե Ռ․ Քոչարյանն էլ է մտնում խաղի մեջ։

Քոչարյանի հետ դաշինքը գրեթե բացառում են՝ կգնան միայնակ, բայց ՀՀԿ-ում շատերը չեն թաքցնում իրենց համակրանքը Քոչարյանի հանդեպ ու պատրաստ են աշխատել նրա օգտին, հատկապես նրանք, որոնք վերջին ընտրություններից հետո դժգոհ են մնացել Սերժ Սարգսյանից։

Անորոշ է նաեւ այն հարցը, թե ով է գլխավորելու ՀՀԿ ցուցակը, քանի որ Սերժ Սարգսյանը հայտարարել է, թե խրամատը չի լքում, բայց չի էլ հավակնում ակտիվ դերակատարման, ասենք՝ ցուցակի առաջին համարը լինելուն, եթե, իհարկե, վերջին պահին մտքափոխ չլինի։ Այս առումով ՀՀԿ-ն բարդ ընտրության առջեւ է կանգնած՝ ում գրեն ցուցակի սկզբում, ով է վարչապետի իրենց թեկնածուն։

ԱՄՆ-ում ուսման մեկնած Վիգեն Սարգսյանը բացակայել է երկրից եւ չի կարող մասնակցել այս ընտրություններին, Արփինե Հովհաննիսյանը սառեցրել է անդամությունը, եւ, ասում են, չի բացառվում՝ Քոչարյանի ցուցակով գնա, Արմեն Աշոտյանի հանդեպ նեգատիվը շատ է։ Մի խոսքով՝ քննարկում են։ 

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը