Ով է եղել Երեւան-Բաքու թռիչքի ուղեւորը

Ով է եղել Երեւան-Բաքու թռիչքի ուղեւորը

Քաղաքական Ipress 2020-12-09 19:08:00 2847
fffs__E_kL.jpg

Քիչ անց ՀՀ արտաքին գործերի նախարարությունը մեկնաբանությամբ հանդես կգա՝ տեղեկացնելով, թե Երեւան-Բաքու ինչ թռիչքի մասին է խոսքը, որի շուրջ խոսակցությունները երեկվանից չեն դադարում: Երեկ երեկոյան տարածվել էին լուսանկարներ այն մասին, տեղի է ունեցել Երեւան-Բաքու թռիչք:

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը ArmLur.am_ի հետ զրույցում հայտնեց, թե քիչ անց այս առնչությամբ պաշտոնական պարզաբանում կլինի:

Ինչեւէ, մինչ պաշտոնական պարզաբանումը, արդեն տեղեկություններ են հայտնի, թե ինչ թռիչքի մասին է խոսքը: Տվյալների համաձայն, Երևան-Բաքու թռիչքը տեղի է ունեցել Հայաստանի ժամանակով երեկոյան ժամը 7-ի մոտակայքում՝ Dassault Falcon 900 EX  փոքր մարդատար ինքնաթիռով, որը պատկանում է Իտալիայի ռազմաօդային ուժերին։ 

Բանն այն է, որ Իտալիայի արտաքին գործերի նախարարի տեղակալ Մանլիո Դի Ստեֆանոյի գլխավորած պատվիրակությունն այցելել է Կովկաս՝ հանդիպումներ ունենալու Երևանում և Բաքվում։ Երեկ էլ ՀՀ ԱԳՆ կայքում հրապարակվել էր տեղեկություն ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցի և իտալացի գործընկերոջ հանդիպման մասին:

Նկատենք՝ Քաղավիացիայի կոմիտեն չի մեկնաբանում թռիչքի հետ կապված ոչ մի հարց՝ հորդորելով դիմել հենց ԱԳՆ-ին:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը