Ով է ծննդաբերությունից հետո մահացած կինը. մանրամասներ

Ով է ծննդաբերությունից հետո մահացած կինը. մանրամասներ

Հասարակական Ipress 2021-05-08 19:30:00 1119
ccc_0IVGd.jpg

iPress.am- Նախօրեին առողջապահության նախարարությունից հայտնեցին, որ Երեւանում մայիսի 6-ին 30-ամյա ծննդկան է մահացել:

«Կնոջ մոտ ծանր պրեէկլամպսիա էր ախտորոշվել, եւ հղիությունը վարող մասնագետները որոշել էին 36 շաբաթական ժամկետում կեսարյան հատում իրականացնել՝ մորը եւ պտղին փրկելու համար: Սակայն կնոջ կյանքը փրկել չհաջողվեց: Նորածին երեխան այս պահի դրությամբ իրեն լավ է զգում»,- մանրամասնել էին նախարարությունից:

Մահացած ծննդկանը Մերի Մելքոնյանն է` «Բի Էս Սի» ընկերության աշխատակցուհի:

Ընկերությունը ֆեյսբուքյան իր էջում ցավակցական խոսք է հղել Մերիի մահվան կապակցությամբ.

«Մեր Մերին․․․ էլ մեզ հետ չէ․․․ ։( 

Սարսափելի լուր, որը մինչև հիմա չենք կարողանում ընդունել, հասկանալ, ընկալել․․․

Խելացի, լուսավոր, չափազանց դրական Մերին․․․

Շատ կարճ ժամանակահատվածում գրավեց բոլորիս սրտերը, դարձավ բոլորիս համար իսկական ԸՆԿԵՐ։ Բոլորիս ուժ էր տալիս, բոլորիս լիցքավորում էր, բոլորիս կողքին էր․․․

Շատ կարճ ժամանակում կրտսեր խորհրդատուից դարձավ BSC-ի խորհրդատվական բաժնի ղեկավար։ Այսքան արագ մասնագիտական աճ ոչ ոք չէր գրանցել։

Իր կյանքը պարգևեց նորածին փոքրիկին ու գնաց․․․ Թող հոգիդ խաղաղ լինի Մերի ջան, մենք քեզ երբեք չենք մոռանա․․․

«Բի Էս Սի» ամբողջ անձնակազմով սգում ու ցավակցում ենք Մերի Մելքոնյանի ընտանիքի անդամներին, հարազատներին, ընկերներին և ցանկանում ուժ ու կորով՝ այս սարսափելի փորձությանը դիմանալու համար։

Մերի ջան․․․

ՀԳ։ Հոգեհանգիստը տեղի կունենա վաղը՝ մայիսի 8-ին ժամը 17:00-ից Բաքոս սգո սրահում։ հուղարկավորությունը՝ նույն տեղից մայիսի 9-ին, ժամը 11։00-13։00-ն: Հասցե` Երևան Դավիթ Բեկի փող., 103 շենք»:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը