Օրաբզեզների հսկայական պարսը ծածկել է ԱՄՆ-ի Բերլինգթոն քաղաքը, որը գտնվում է Այովա նահանգում: Հասթինգս քաղաքի բնակիչները ևս սկսել են բողոքել միջատների հարձակումներից: Միջատների պարսն այնքան մեծ է, որ նկատվել է նաև NWS օդերևութաբանական ռադարից: Քաղաքային իշխանությունները որոշել են անջատել փողոցային լուսավորությունը, որպեսզի առավել չգրավեն տարվա այս ժամանակահատվածում Միսսիսիպի գետի ափերին բազմացող, ձվադրող միջատների ուշադրությունը: Ի դեպ, այս ամբողջ պրոցեսը տևում է 1-2 օր, ինչից հետո օրաբզեզները սատկում են: |