Օնիկ Գասպարյանին ազատելու հարցը վարչապետի իրավասությունների շրջանակում է. ՀՀ նախագահ

Օնիկ Գասպարյանին ազատելու հարցը վարչապետի իրավասությունների շրջանակում է. ՀՀ նախագահ

Քաղաքական Ipress 2021-03-09 19:39:00 510
mll_bDic2.jpg

iPress.am- Ի պատասխան Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի դիմումի՝ ՀՀ նախագահի աշխատակազմից հիշեցրել են, որ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ վարչապետի առաջարկության առնչությամբ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարել է, որ ներկայացված հրամանագրի նախագիծն առերևույթ հակասում է Սահմանադրությանը և ներկայացրել է իր առարկությունները:

«Վարչապետի կողմից Հանրապետության նախագահի առարկությունները չընդունելու հիմնավորումները ստանալուց հետո Հանրապետության նախագահը հայտնել է, որ չի ստորագրելու հրամանագրի նախագիծը և Սահմանադրության 169-րդ հոդվածով սահմանված ընդհանուր կարգով դիմելու է Սահմանադրական դատարան «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի սահմանադրականության համապատասխանությունը որոշելու խնդրանքով:

Հանրապետության նախագահը հուսով է, որ ՍԴ կողմից համապատասխան որոշման կայացումը իրավական որոշակիություն կբերի և կնպաստի ստեղծված ճգնաժամի հանգուցալուծմանը:

Ներկայում գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանին ազատելու հարցը՝ թե իրավական ընթացակարգերի, թե սահմանադրական պատասխանատվության, և թե քաղաքական հետևանքների առումով գտնվում է վարչապետի իրավասության և հայեցողության շրջանակում:

Հանրապետության նախագահի համար առաջնահերթ է երկրի անվտանգության և կայունության ապահովումը, բանակի խնդիրների լուծումը: Նախագահը կրկին անգամ կոչ է անում բոլորին՝ միասնաբար ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները՝ ստեղծված իրավիճակի արագ հանգուցալուծման հասնելու նպատակով և վերահաստատում է իր պատրաստակամությունը նախագահի ինստիտուտը ծառայեցնել որպես հարթակ՝ բանակցելու և առկա բոլոր խնդիրների համապարփակ լուծումը գտնելու նպատակով:

Հանրապետության նախագահն իր լիազորությունների և հնարավորությունների սահմաններում գործադրել և շարունակում է գործադրել բոլոր ջանքերը երկրի անվտանգությունն ու կայունությունն ապահովելու համար»,- ասված է նախագահի պատասխանում:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը