Քիչ առաջ Օնիկ Գասպարյանն իրավունքի ուժով ազատված է ԳՇ պետի պաշտոնից

Քիչ առաջ Օնիկ Գասպարյանն իրավունքի ուժով ազատված է ԳՇ պետի պաշտոնից

Քաղաքական Ipress 2021-03-02 18:17:00 13098
onik-gasparyan-j_azERv.jpg

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի՝ քիչ առաջ հրապարակած հայտարարությունից հետո Օնիկ Գասպարյանը համարվում է պաշտոնից ազատված: Փաստաբան Նորայր Նորիկյանը մեր զրույցում այսպես մեկնաբանեց նախագահի հայտարարությունը եւ դրանից բխող իրողությունը.  «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 139-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ եթե Հանրապետության նախագահը չի կատարում սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված պահանջները, այն է՝ չի ստորագրում համապատասխան ակտը կամ դիմում Սահմանադրական դատարան, ապա ակտը ուժի մեջ է մտնում իրավունքի ուժով:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հանրապետության նախագահը չի ստորագրել միջնորդող կողմի՝ ՀՀ վարչապետի կողմից երկրորդ անգամ ներկայացված միջնորդությունը եւ այդ հարցով չի դիմել Սահմանադրական դատարան՝ հետեւաբար իրավունքի ուժով զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանին զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնից ազատելու՝ վարչապետի կողմից ներկայացված միջնորդությունը իրավունքի ուժով մտել է ուժի մեջ:

Օնիկ Գասպարյանն այլեւս իրավասու չէ կատարել ԳՇ պետի պարտականությունները, քանի որ իրավունքի ուժով ազատված է պաշտոնից»:

Հարցին, թե իսկ ի՞նչ է նշանակում նախագահի հայտարարությունը, որ առանձին դիմումով դիմելու է ՍԴ՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով, Նորիկյանը պատասխանեց.

«Նախագահի հայտարարությունում չի ասվում, թե այդ օրենքի որ հոդվածն է վիճարկվելու, այնտեղ խոսվում է մտադրության մասին: Երբ որ նման հարց բարձրացնի, դիմումի բովանդակությանը կծանոթանանք, դիրքորոշում կարտահայտենք»:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը