Օնիկն ինձնից թող չնեղանա, որ իր պատմածը հրապարակեցի. Լրագրողը ԳՇ պետի կյանքից դրվագ է ներկայացրել.

Օնիկն ինձնից թող չնեղանա, որ իր պատմածը հրապարակեցի. Լրագրողը ԳՇ պետի կյանքից դրվագ է ներկայացրել.

Հասարակական Ipress 2021-03-02 13:29:00 7179
onik-1_wxmmi.jpg

iPress.am-Օնիկ Գասպարյանին վաղուց եմ ճանաչում, երբ Իջեւանի զորամասի հրամանատար էր, հետո՝ կորպուսի հրամանատար։ Ես միշտ սահմանի վերաբերյալ նյութեր էի գրում, մենք երբեմն բուռն վեճեր էինք ունենում, սակայն այդ մարդուն ճանաչեցի որպես հայրենասեր, հաստատակամ սպայի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է լրագրող Ոսկան Սարգսյանը։

«Եթե ես հիմա չգրեմ, այլեւս չեմ գրի այդ մասին։ Օնիկ Գասպարյանին վաղուց եմ ճանաչում, երբ Իջեւանի զորամասի հրամանատար էր, հետո՝ կորպուսի հրամանատար։ Ես միշտ սահմանի վերաբերյալ նյութեր էի գրում, մենք երբեմն բուռն վեճեր էինք ունենում, սակայն այդ մարդուն ճանաչեցի որպես հայրենասեր, հաստատակամ սպայի։ Անկեղծ ասած, երբ Արծրուն Հովհաննիսյանը ժողովրդին խաբում էր ռազմաճակատից կեղծ հաղթական զեկույցներով, ես մտածում էի, որ Օնիկ Գասպարյանը պետք է ընդվզի, բանակը պետք է կանխի հայրենիքի տարածքների հանձնումը։ Սակայն մենք երեւի շատ բան չգիտենք, հետո կիմանանք։

Օնիկ Գասպարյանի հետ կապված մի պատմություն ասեմ, որ ինքն է պատմել ինձ։1990-ականներին ինքը սահմանում ականի պայթյունից վիրավորվել է, ոտքը ծնկից ներքեւ անդամահատել են Իջեւանի հիվանդանոցում։Մարտական ընկերները ցանկացել են տեղափոխել Երեւան, սակայն Օնիկը դեմ է եղել, ասելով՝ դե, արդեն վիրահատել են։ Ընկերներն իր կամքին հակառակ տեղափոխել են Երեւան։ Իմ հին ընկեր, իմ հայրենակից, հրաշագործ բժիշկ Արտավազդ Սահակյանը նրա ոտքը զննվելով՝ անդամահատված տեղից վերեւ մի թել է կապել եւ գիշերը գնացել տուն։Գիշերվա ժամը 4-ին Արտավազդ Սահակյանը վատ բան կանխազգալով՝ եկել է հիվանդանոց եւ տեսել, որ իր կապած թելը խորը մխրճվել է Օնիկի ոտքի մեջ։

Դա նշանակում է, որ գազային գանգրենա՝ փտախտ էր սկսվել, եթե Արտավազդ Սահակյանը առավոտյան գործի գնար, գանգրենան կբարձրանար դեպի կոկորդ եւ կսպաներ Օնիկին։ Արտավազդ Սահակյանը վիրահատելով՝ փրկել է Օնիկ Գասպարյանի կյանքը։ Ես չեմ ցանկանում հերոսացնել Օնիկին, սակայն 30 տարվա լրագրողական աշխատանքի ընթացքում նրա մասին միայն լավ բաներ եմ լսել; Հայրենիքիս համար դժվարին պահին ես ՀՀ զինված ուժերի, Օնիկ Գասպարյանի կողքին եմ, Օնիկն էլ ինձնից թող չնեղանա, որ իր պատմածը հրապարակեցի»,- գրել է Սարգսյանը։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը