Նստելու առաջին շարժումներից Փաշինյանը մատնում էր իրեն․ ժեստերի լեզուն

Նստելու առաջին շարժումներից Փաշինյանը մատնում էր իրեն․ ժեստերի լեզուն

Քաղաքական Ipress 2022-04-21 21:23:00 4398
putin-pashinyan_9h3jW.jpg

Hraparak.am-ը գրում է․ Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին հանդիպման մասին «Հրապարակը» զրուցել է հոգեբան Աննա Գալստյանի հետ: Հոգեբանը վերլուծել է երկու երկրների ղեկավարների հոգեբանական վիճակը, ժեստերն ու խոսքը:

Չնայած նրան, որ Պուտինն իր ժեստերում շատ զգույշ է, բայցևայնպես, Փաշինյանի հետ հանդիպման ընթացքում նկատվում են մի քանիսը: Երբ խոսում է մեր երկու երկրների 30 տարվա համագործակցության մասին, ձեռքը գլխին է տանում, որը կարելի է մեկնաբանել, թե մտածելու բան ունի կամ վստահություն չունի։ Երբ Պուտինը Փաշինյանի հագեցած հանդիպումներից է խոսում, փողկապն է ուղղում, դա կարող է նշանակել, որ գոհ է այդ ամենից։

Երբ փաստաթղթերի ստորագրման մասին է խոսում, հենվում է աթոռին և մինչև հանդիպման վերջ մնում է այդ դիրքում, որն էլ ցույց է տալիս, թե ինքն է իրավիճակի տերը, և դա նաև կարող է նշանակել, որ իր համար շահեկան պայմաններով են այդ փաստաթղթերի ստորագրությունը և համագործակցությունը:

Ելույթի սկզբից էլ խոսում է հաճախակի շփումների մասին, հատուկ շեշտադրումներով՝ ի լուր ողջ աշխարհի, թե Հայաստանի ղեկավարն ամեն առիթով սերտ շփման մեջ է Ռուսաստանի ղեկավարի հետ:

Նիկոլ Փաշինյան

Նստելու հենց առաջին շարժումներից մատնում է իրեն, որ իր դիրքում չէ, երկար տեղավորվում է, հարմարվում է աթոռին:

Ողջ ելույթի ընթացքում հավաք է նստած, լարված է, կարծես փորձում է քիչ տեղ զբաղեցնել, չնայած արտաքուստ հանգիստ է երևում։ Երկու ղեկավարների հեռախոսազրույցների ու հանդիպումների մասին Պուտինի ասածը հաստատելու ժամանակ Փաշինյանն անհանգիստ շարժումներ է անում, խոսքը դառնում է կաշկանդված, անհասկանալի ձայներ հանելով, դա կարող է նշանակել, որ այդ թեմայի մասին խոսելն իրեն անհարմարություն է պատճառում, այդ խոսակցությունների բովանդակությունն իրեն կոմֆորտ չի պատճառել կամ այդ մասին ելույթի ընթացքում խոսելը:

Հատկապես ուշագրավ է աչքերի շարժումը, հեռախոսային իրենց զրույցների մասին խոսելիս նայում է վերև, որը հատկանշական ժեստ չէ, դա նշանակում է, որ նա ոչ թե հիշում է խոսակցությունները (ձայնը, զրույցի բովանդակությունը), այլ տեսնում է նկար իր գլխի մեջ: Չէ՞ որ զրույցը չեն տեսնում, այլ լսում են: Կարելի է ենթադրել` ինչ-որ բան է մտածում կոնտեքստից դուրս։

Սկսած այն պահից, երբ Փաշինյանը խոսում է, որ Ոուսաստանը համարվում է Հայաստանի ստրատեգիական պարտնյոր, նրա դեմքից անհետանում է ժպիտը, և արտահայտում է մտահոգություն, չնայած նրան, որ խոսում է լավ համագործակցության մասին: Դա շարունակվում է, քանի դեռ նա խոսում է այդ թեմայով, և միայն այն ժամանակ, երբ ավարտում է թեման, ժպիտը կրկին հայտնվում է դեմքին: 

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը