Նշված ուղղություններով գրոհներ են ձեռնարկվել. Ինչպես է անցել գիշեր սահմանին

Նշված ուղղություններով գրոհներ են ձեռնարկվել. Ինչպես է անցել գիշեր սահմանին

Բանակ Ipress 2020-10-30 09:44:00 6453
Հետևեք մեզ՝ Telegram-ում
kriv-h_TdArW.jpg

#ՊԲ Ամբողջ գիշերվա ընթացքում ՊԲ ստորաբաժանումները շարունակել են հակառակորդի խմբավորումների տեղաբաշխման շրջաններում լրահետախուզման և կրակային խոցման գործողությունները, որոնց շնորհիվ ոչնչացվել է մեծ քանակությամբ թշնամական զինամթերք և մարդկային ուժ:

Կեսգիշերից հետո հակառակորդի ուժերը փորձել են նոր հարձակում ձեռնարկել հարավ-արևելյան ուղղությամբ, որը կասեցվել է բանակային ստորաբաժանումների կողմից:

Թշնամական ուժերը հաջողության հասնելու փորձեր են ձեռնարկել նաև ճակատային գծի հյուսիսային հատվածում, որը նույնպես կասեցվել է:

Այստեղ ևս թշնամական ուժերը կրել են լուրջ կորուստներ: Հակառակորդը շարունակել է թիրախավորել նաև խաղաղ բնակավայրերը:

Ներկա դրությամբ թշնամական խմբավորումների հայտնաբերման ու ոչնչացման գործողությունները շարունակվում են:

Поделиться
Класс
Send