«Նրանց երազանքը հիմա զուգարանակոնք գողանալն ու մեռնելն է»

«Նրանց երազանքը հիմա զուգարանակոնք գողանալն ու մեռնելն է»

Միջազգային Ipress 2022-04-23 23:20:00 1806
putin_HV33-.jpg

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երեկոյան տեսաուղերձում մեկնաբանել է ռուս զինվորականների հայտարարած նպատակները՝ վերահսկողության տակ առնել Ուկրաինայի ամբողջ Սևծովյան ափը և հասնել Մոլդովայի հետ սահման։

«Այսօր ռուս զինվորականներին հղումով լուր է տարածվել, որ իբր այժմ նրանց խնդիրն է վերահսկողություն հաստատել Ուկրաինայի հարավում և մուտք գործել Մոլդովայի սահման։ Իբր այնտեղ, Մոլդովայում ոտնահարվում են ռուսախոսների իրավունքները։ Այն տարածքը, որտեղ Ռուսաստանը պետք է հոգա ռուսախոսների իրավունքները, հենց Ռուսաստանն է։

Այնտեղ, որտեղ չկա խոսքի ազատություն, չկա ընտրության ազատություն: Այլ կարծիքի իրավունք ուղղակի չկա։ Այնտեղ, որտեղ ծաղկում է աղքատությունը, և որտեղ մարդկային կյանքն արժեք չունի: Այնքան, որ գալիս են մեզ մոտ, պատերազմ՝ նորմալ կյանք հիշեցնող որեւէ բան գողանալու։ Գիտեք, թե նախկինում ինչպես էին խոսում ամենամեծ երազանքի մասին՝ տեսնել Փարիզը և մեռնել։ Նրանց երազանքը հիմա զուգարանակոնք գողանալն ու մեռնելն է», ասել է Ուկրաինայի նախագահը:

Զելենսկին այսպիսով ակնարկել է ռուս զինվորականների՝ Ուկրաինայի օկուպացված բնակավայրերում թալանի ու դիակապտության մասին։ Ինչ վերաբերում է զուգարանակոնքին, բնակիչների վկայություններ կան, որ ՌԴ խորքերից սերող ռուս զինվորականներից շատերն առաջին անգամ էին զուգարանակոնք տեսնում ու չգիտեին, թե դա ինչի համար է։ Հայտնի հրապարակախոս Ալեքսանդր Նեւզորովը Ռուսաստանը անվանել է 30 մլն արտաքնոցների երկիր։

Lragir.am

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը