Կենսաթոշակների և նպաստների չափերը հունվարի 1-ից բարձրացել են. Ումը որքան է կազմում

Կենսաթոշակների և նպաստների չափերը հունվարի 1-ից բարձրացել են. Ումը որքան է կազմում

Հասարակական Ipress 2022-01-03 12:13:00 4779
gumar-pox_7rWVB.jpg

Հունվարի 1-ից բարձրացել են նվազագույն կենսաթոշակ ստացողների կենսաթոշակների, ինչպես նաև մինչև երկու տարեկան երեխայի խնամքի, ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում՝ նպաստների չափերը: Այսպիսով՝ 2022 թվականի հունվարի 1-ից նվազագույն կենսաթոշակի չափը սահմանվում  28,600 դրամ՝ 26,500 դրամի փոխարեն։

Պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի չափերը կազմում են՝

ա․ առաջին խմբի հաշմանդամություն ունեցող անձի համար՝ 43,000 դրամ (40,000 դրամի փոխարեն)

բ․ երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անձի համար՝ 33,000 դրամ (30,000 դրամի փոխարեն)

գ․ երրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անձի համար՝ 30,000 դրամ (27,000 դրամի փոխարեն)

Պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի մահացած (զոհված) զինծառայողի ընտանիքի անդամի կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի չափը դառնում է 30,000 դրամ (27,000 դրամի փոխարեն):

2022 թ․ հունվարի 1-ից ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերը սահմանվում է 28,600 դրամ (26,500 դրամի փոխարեն), իսկ հաշմանդամ երեխա ճանաչված անձի համար՝ 37,000 դրամ (26,500 դրամի փոխարեն):

Բարձրանում է նաև մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի չափը․ երեխայի խնամքի արձակուրդում գտնվող ծնողը ներկայիս 26,500 դրամի փոխարեն հունվարի 1-ից ստանում է 28,600 դրամ:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը