«Նորք-Մարաշ» ԲԿ-ն բժշկի կողմից 4-ամյա տղայի ծեծվելու հետ կապված հաղորդագրություն է տարածել

«Նորք-Մարաշ» ԲԿ-ն բժշկի կողմից 4-ամյա տղայի ծեծվելու հետ կապված հաղորդագրություն է տարածել

Հասարակական Ipress 2021-03-19 21:22:00 3504
nfp_qd4KF.jpg

iPress.am-Ինչպես ավելի վաղ հաղորդել էինք, «Ֆեյսբուք»-ի օգտատեր Մանե Ռաֆայելյանը սոցիալական ցանցում հայտնել էր «Նորք Մարաշ» բժշկական կենտրոնի մանկական սրտաբան Կարեն Կուրդովի կողմից հետազոտության համար այնտեղ գտնվող իր 4-ամյա երեխային ծեծի ենթարկելու մասին:  

«Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնը (ՆՄԲԿ) պաշտոնական հաղորդագրություն է տարածել՝ ըստ որի՝ Կուրդովը եւ ՆՄԲԿ-ն անընդունելի են համարում տեղի ունեցածը, ինչի համար ներողամտություն են հայցում երեխայի ծնողներից: Մեկնաբանելով միջադեպը՝ նշել են.  

«Բանն այն է, որ երեխան անկառավարելի էր մամայի ներկայությամբ, և բժիշկը, կրելով բժշկական պատասխանատվություն, պարտավորված լինելով «2-րդ կարծիք» տալ «առողջ սիրտ» գնահատված երեխային և հետազոտությունը տեսագրելու անհրաժեշտություն ունենալով, հարկավոր էր, որ երեխան հանգիստ պառկած լինի։ Իր մասնագիտական պարտքը մինչև վերջ կատարել կարողանալու նպատակով բժիշկ Կուրդովը սաստել է երեխային, ինչը, ցավոք, «հատուկ» մեկնաբանության է արժանացել իրավական տերմինաբանությանը ծանոթ Ավագյանների մոտ (խոսքը երեխայի ծնողների մասին է-խմբ.): Շատ լավ հասկանալով «ընտանեկան իրավաբանական արժանապատվությունը» «փրկելու» ձգտումը՝ հույս ենք հայտնում,որ Ավագյանները ձեռնպահ կմնան ողջ կյանքը մարդկանց առողջությանը նվիրած բժշկին հանիրավի պարսավելուց»:

ԲԺշկական Կենտրոնը նաեւ ներկայացրել է բժշկի անցած ուղին՝ նշելով, որ այն բավականին երկար է՝ լի բարդություններով և մեծ ձեռքբերումներով: «Բժիշկ Կուրդովը՝ մանկական և պերինատալ սրտաբանության հիմնադիրներից է Հայաստանում, նա առաջիններից է, ով սկսեց խոսել պտղի սրտի ներարգանդային ախտորոշման մասին և զբաղվել դրանով։ 1993 թվականից մինչ այսօր Կարեն Կոնստանտինի Կուրդովի հետ աշխատում ենք միասին' կատարելով մեր առաքելությունը:

1993 - 2020թթ. բժիշկ Կուրդովը հետազոտել է մոտ 2500 հղիների, որոնցից 500-ի պտղի սրտի արատ է հայտնաբերվել և 24000 երեխայի սիրտ, որոնցից 3500 մոտ հիվանդություն է հայտնաբերվել: Երեխաները գտնվում են վերահսկողության տակ՝ մի մասը նորածնային տարիքից մինչև հղիություն, ներառյալ ներարգանդային վարում և վարկաբեկել բժշկին, ով երեխաների համար ոչինչ չի խնայում և անձնվեր կատարում է իր աշխատանքը, ուղղակի անթուլատրելի է: Սա համառոտ այն ճանապարհն է, որ բժիշկն անցել է ՆՄԲԿ թիմի հետ միասին: Մեր իրականությունում կան մարդիկ, որոնք փաստացի կասկածի տակ են դնում բժշկի ու իրա գործընկերների մասնագիտական հմտություններն ու գիտելիքները, ասելով, որ նա ծեծի է ենթարկել 4 տարեկան երեխայի՝ առանց խորամուխ լինելու մանրամասների և, բժշկական լեզվով ասած, «դեպքի հոգեբանության մեջ»,- գրված է բուժհաստատության տարածած հաղորդագրության մեջ:
 

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը