Հայտնի է՝ ով է նոր նշանակված ոստիկանապետը

Հայտնի է՝ ով է նոր նշանակված ոստիկանապետը

Հասարակական Ipress 2021-06-05 20:35:00 513
bdjjjo_JVss9.jpg

iPress.am- Արագածոտնի մարզի ոստիականապետ է նշանակվել Տիգրան Կարապետյանը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։

«ՀՀ ոստիկանության պետի 04.06.2021 թ. հրամանով Տիգրան Վարդանի Կարապետյանը նշանակվել է ՀՀ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետի պաշտոնին»,- ասված է հայտարարության մեջ:

Նշենք, որ Արագածոտնի մարզի նախկին ոստիականապետն էր Վահան Ազգաշյանը, ով պաշտոնից ազատման դիմում էր ներկայացրել։

ՀՀ ոստիկանության պետի 04.06.2021 թ. հրամանով Տիգրան Վարդանի Կարապետյանը նշանակվել է ՀՀ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետի պաշտոնին։

 Ներկայացնում  ենք Տիգրան Կարապետյանի կենսագրությունը։

2000թ. ավարտել է ՀՀ ՆԳՆ բարձրագույն դպրոցը:

15.04.1999-12.02.2001թթ.` Երևան քաղաքի ՆԳ վարչության Շահումյանի ՆԳ բաժնի պահպանության բաժանմունքի միլիցիայի վաշտի միլիցիոներ,

12.02.2001-10.01.2002թթ.` Երևան քաղաքի ՆԳ վարչության Երևանի մետրոպոլիտենի պահպանության ՆԳ բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր,

10.01.2002-20.05.2002թթ.` Երևան քաղաքի ՆԳ վարչության Շենգավիթի ՆԳ բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի հետախուզության գծով օպերլիազոր,

20.05.2002-19.10.2005թթ.` Երևան քաղաքի ՆԳ վարչության Շենգավիթի ՆԳ բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր,

19.10.2005-05.02.2007թթ.` ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 3-րդ վարչության 3-րդ բաժնի օպերլիազոր,

05.02.2007-14.08.2008թթ.` ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 3-րդ վարչության 3-րդ բաժնի ավագ օպերլիազոր,

14.08.2008-09.04.2010թթ.` ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 3-րդ վարչության 4-րդ բաժնի ավագ օպերլիազոր,

09.04.2010-01.06.2011թթ.՝ ՀՀ ոստիկանության տրանսպորտային վարչության <> կայարանի գծային բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ,

01.06.2011-21.12.2011թթ.՝ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 2-րդ վարչության 4-րդ բաժնի պետի տեղակալ,

21.12.2011-15.11.2012թթ. ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 2-րդ վարչության 2-րդ բաժնի պետի տեղակալ,

15.11.2012-06.02.2017թթ. ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 2-րդ վարչության 2-րդ բաժնի պետ,

06.02.2017-27.08.2019թթ. ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 2-րդ վարչության պետ,

27.08.2019-12.11.2019թթ. ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ,

12.11.2019-04.06.2021թթ. ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ,

ՀՀ ոստիկանության պետի 04.06.2021 թ. հրամանով նշանակվել է ՀՀ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետի պաշտոնին:

ՀՀ ոստիկանության պետի կողմից բազմիցս խրախուսվել է:

Ամուսնացած է, ունի 2 որդի:

 

Поделиться
Класс
Send
img1493_wrCco.webp

Ամուսինը մեքենայի մեջ դանակահարել է հղի կնոջը․ բժիշկները պայքարում են կյանքի համար

img9853_p6vFz.png

«21-րդ դարի ստրկությունը՝ թրաֆիքինգը». հարցազրույց թրաֆիքինգի ռիսկերի իրազեկման հարցերով փորձագետի հետ

img9599_1b73J.jpeg

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ դեպքի վայրից․ Ինչպես են 2-ամյա Տիգրանին դուրս բերել գետից

img9592_KEyLs.jpeg

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ էջմիածնում 26-ից ավելի դանակի հարվածներով տղամարդ են uպանել ու գումար շաղ տվել վրան. կասկածյալը որդին է

img9523_PVv5T.jpeg

Տուժած երեխայի մայրը ծեծել է համագյուղացի կնոջն ու որդուն․ նոր մանրամասներ Մխչյանի դպրոցի դեպքից

img9514_eseIA.jpeg

Կասկածելի հետք է նկատվել գետում. Բացառիկ

img9505_IX1ti.jpeg

Ես պարտաճանաչ, խեղճ, խելոք ու առանց թիկունքի ուսուցիչ եմ եղել, դրա համար էլ այս օրն եմ ընկել

img9503_zEYm1.jpeg

Երեխաներին կապկպել են դպրոցի զուգարանում, թմրանյութ տվել․ սարսափելի դեպք՝ Մխչյանում. Տեսանյութ

img9490_YDznQ.jpeg

Հնարավոր է՝ որոշում կայացվի երեխային առաջին դասարան ընդունել 7 տարեկանում․ ԿԳՄՍ նախարար

img9489_g7rEm.jpeg

Ուժգին քամին պոկել է տանիքը, խփել 36 շաբաթական հղիին. երեխան ծնվել է ճակատի վնասվածքով

img9470_XplnK.jpeg

Զանգել երեխայի լացի ձայն են միացրել ու անջատել․ ինչ է պատմում Տիգրանի պապիկը

img9443_a7mVN.jpeg

Հովիվը գետում մարմին է հայտնաբերել