Նոր տարի, նոր թանկացումներ․ ի՞նչ է փոխվել քաղաքացիների համար հունվարի 1-ից

Նոր տարի, նոր թանկացումներ․ ի՞նչ է փոխվել քաղաքացիների համար հունվարի 1-ից

Հասարակական Ipress 2022-01-04 12:44:00 933
nor-tankacumner_DOY7Q.png

Հայաստանում եկամտային հարկը 2022 թվականի հունվարի 1-ից նվազել է՝ 2021-ի 22 տոկոսի համեմատ դառնալով 21 տոկոս, իսկ սոցիալական վճարը բարձրացրել 1 տոկոսով՝ դառնալով 4.5 տոկոս, եկամտային հարկի դրույքաչափը, 2019-ին ընդունված Հարկային օրենսգրքի փոփոխությունների համաձայն, համահարթեցվել էր, 2020-ի հունվարի 1-ին այն կազմում էր 23 տոկոս, մինչև 2023 թվականն այն ամեն տարի այն նվազելու է 1 տոկոսով՝ հասնելով 20 տոկոսի:

Իսկ ինչ վերաբերում է սոցիալական վճարին, ապա 2020-ի հուլիսի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը մինչև 500 հազար դրամ աշխատավարձ ստացող քաղաքացիների համար գործում էր 2.5 տոկոս դրույքաչափը, իսկ 7.5 տոկոսը վճարում էր պետությունը,  2021-ի հունվարի 1-ից ՝3.5 տոկոս, պետությունը վճարում էր 6.5 տոկոսը,  իսկ արդեն 2022-ի հունվարի 1-ից այն դարձել է 4.5 տոկոս, համապատասխանաբար պետությունը վճարելու է 5.5 տոկոսը: Իսկ, եթե քաղաքացու աշխատավարձը գերազանցում է 500 հազար դրամը, ապա հաշվարկն այլ կերպ է կատարվում: Մասնավորապես 2022-ի հունվարի 1-ից 500 հազար դրամից ավել աշխատավարձ ստացողների  սոցիալական վճարը հաշվարկվում է 10 տոկոսի և 27 500 դրամի տարբերության չափով:

Սոցիալական վճարը «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով և չափով ՀՀ պետական բյուջե վճարվող նպատակային վճար է։

Հայաստանում սոցիալական վճարներ են կատարում 1974 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ծնվածները: Իսկ մինչև 1974 թվականը ծնվածները համակարգին կարող են միանալ՝ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով դիմում ներկայացնելով:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը