Բաց տարածքում դիմակ չկրելու համար՝ 20 հազար դրամ, փակ տարածքներում՝ 50 հազար դրամ տուգանք. նոր նախագիծ

Բաց տարածքում դիմակ չկրելու համար՝ 20 հազար դրամ, փակ տարածքներում՝ 50 հազար դրամ տուգանք. նոր նախագիծ

Հասարակական Ipress 2020-07-06 20:15:00 9108
gn_-BOhT.jpg

ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը առաջարկում է լրացում կատարել Վարչական դատավարության և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքերում։

Նախագծերով նախատեսվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում որպես հատուկ նորմ սահմանել հանրային բաց տարածքներում և փակ տարածքներում քաղաքացիների կողմից դիմակ կրելու պահանջները խախտելու զանցակազմը, դրանցով սանկցիաները սահմանել համապատասխանաբար սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի (20.000 ՀՀ դրամ) եւ հիսնապատիկի (50.000 ՀՀ դրամ) չափով, ինչպես նաեւ սահմանվում են այդ գործերով բողոք բերելու ժամկետները եւ դրա իրավական հետեւանքները:

Նախատեսվում է սահմանել նաեւ վարչական իրավախախտման կրկնակիության դեպքում համապատասխան զանցակազմերի սանկցիաների կրկնապատիկի չափով տուգանքի նշանակումը:

Հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՀ-ում նոր կորոնավիրուսային (COVID-19) հիվանդությամբ պայմանավորված արտակարգ դրության հայտարարումից սկսած մտցվել են արտակարգ դրության իրավական ռեժիմից բխող մի շարք սահմանափակումներ, այդ թվում նաեւ անձանց ազատ տեղաշարժման իրավունքի սահմանափակումներ:

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» 2020 թվականի մայիսի 19-ի թիվ ՀՕ-265-Ն օրենքով սահմանվել է արտակարգ դրության իրավական ռեժիմի խախտումից բխող ազատ տեղաշարժի պայմանները եւ պահանջները խախտելու վարչական իրավախախտումը: Այդուհանդերձ, նկատի ունենալով արտակարգ դրության ընթացքում իրավական ռեժիմի հաճախակի հանդիպող խախտումը անհրաժեշտություն է առաջանում սահմանել նաեւ հատուկ նորմեր, որոնցով հնարավոր կլինի թիրախային կարգավորել կոնկրետ հարաբերություններ:

«Մասնավորապես, արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոններից ամենահաճախ խախտվում է հակահամաճարակային կանխարգելիչ նշանակություն ունեցող անհատական պաշտպանության միջոցների` դիմակների կրումը հանրային բաց տարածքներում, ինչպես նաեւ բնակելի տարածքներից դուրս փակ տարածքներում, տրանսպորտային միջոցներում, աշխատավայրում: Վերոգրյալի հիման վրա անհրաժեշտ է հատուկ նորմով սահմանել կոնկրետ պահանջների խախտումը եւ դրա համար իրավական հետեւանքը:

Միաժամանակ, նկատի ունենալով արտակարգ դրության պայմաններում արդյունավետ վարչական վարույթի իրականացումը նյութաիրավական նորմերի հետ մեկտեղ անհրաժեշտություն է առաջանում համապատասխան փոփոխություններ կատարել նշված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննության կարգում: Փոփոխությունների արդյունքում հնարավոր կլինի վարչական իրավախախտման փաստի հայտնաբերումից սկսած մինչեւ համապատասխան իրավական հետեւանքի առաջացումը ընկած ժամանակահատվածը հնարավորինս նվազեցնել` ապահովելով պատասխանատվության անխուսափելիությունը կատարած իրավախախտման համար»,-նշված է հիմնավորման մեջ։

Поделиться
Класс
Send
img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը

img2466_AaBQI.jpeg

Կրակել է, մեքենայի տակ գցել ու գետն ընկել ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հասարակական 21300

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

Իրադարձային 13590

«Տղամարդ չե՞ս». իշխանական լրագրողը հարվածում է Նարեկ Կարապետյանի աջակիցներին, վիրավորում պատերազմի մասնակցին

Քաղաքական 2364

ՏԵՍԱՆՅՈւԹ Չորրորդ երեխայի դեպքում 2 միլիոն դրամ, հինգերորդ երեխայի դեպքում բնակարան. Սամվել Կարապետյան

Քաղաքական 1296

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

Հասարակական 516

«Արտադրված է Հայաստանում». Նիկոլ Փաշինյան

Քաղաքական 507

«Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ես հետևից կգրկեմ նրան, բայց ես սիրում եմ գրկել կանանց»․ Ռուբեն Հայրապետյան

Իրադարձային 486

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

Հասարակական 297

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

Քաղաքական 291

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

Հասարակական 228

Կարկուտ, անձրեւ եւ քամի. Եղականի տեսություն