«Երկու օր թոռս քնապարկում է քնել` մյուսներից հեռու». նոր մանրամասներ կորած զինվորի մասին

«Երկու օր թոռս քնապարկում է քնել` մյուսներից հեռու». նոր մանրամասներ կորած զինվորի մասին

Հասարակական Ipress 2021-05-24 20:04:00 3573
mplp_1MUe2.jpg

Արդեն 10 օր է, ինչ ժամկետային զինծառայող Նորայր Մկրտչյանից ընտանիքը որևէ լուր չունի։ Sputnik Արմենիայի հետ զրույցում զինվորի` Տավուշի մարզի Կողբ գյուղում ապրող տատն ու պապը մանրամասներ են հայտնել։

Արդեն հայտնել էինք, որ ՀՀ ՊՆ-ն մայիսի 22-ին հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ մայիսի 18-ին` ժամը 17:00-ի սահմաններում, ժամկետային զինծառայող, շարքային Ն. Մկրտչյանն ինքնակամ թողել է Վարդենիսում ծառայության վայրը։ Փաստի առթիվ ՀՀ ՊՆ ՌՈ Վարդենիսի բաժնում նախապատրաստվում են նյութեր:

«Մայիսի 14-ից լուր չունենք մեր տղայից. վերջին անգամ մայրն է հետը խոսել` մայիսի 13-ին։ Նորիկն ասել է, թե ամեն ինչ «ցենտր» է։ Նա ամեն օր զանգում էր մորը. թաք տղա է, մայրն է մեծացրել նրան։ Մայիսի 17-ն էր արդեն, քանի որ տղան չէր զանգել, մայրն անհանգստացավ, զանգեց վաշտ ու ասացին` չկա տղան։ Մայրը տաքսի վերցրեց, գնաց Վարդենիս»,–պատմեց զինվորի տատը` Կարինե Ջաղինյանը` հավելելով, որ թոռը փետրվարի 8-ին է զորակոչվել բանակ։

Նրա խոսքով` թոռն առողջական խնդիրներ ունի` 16 տոկոսով ողնաշարը թեք է։ Տատը վստահեցնում է` չնայած թոռը սահմանափակ հնարավորություններով երեխա է համարվել, սակայն ուզել է ծառայության մեկնել։

Տիկին Կարինեն նշում է, որ թոռանն այդ օրերին դիրքեր են բարձրացրել։ «Զորամասում աղջկիս ասել է, որ հաստատ փախուստի է դիմել տղան, և երբ «կամբատը» հարցրել է, թե ինչ գիտի, աղջիկս պատասխանել է, որ սիրտն է այդպես վկայում։ Հետո մեկ ուրիշ զինվոր գնացել ու թոռանս հեռախոսն է բերել և մորը տվել` ասելով, որ հեռախոսը քնապարկի մեջ են գտել»,–պատմեց տիկին Կարինեն։

Տատն ասում է, որ տղան վախեցել է դիրքերում և չգիտես ինչու, անհայտ հանգամանքներից ելնելով, նա չի քնել այնտեղ, ուր բոլոր զինվորներն են եղել։ Ըստ տատի` թոռը քնապարկի մեջ, ժայռի վրա է քնել` զինվորներից մի փոքր ավելի հեռու։

Զինվորի` զորամաս այցելած մորն էլ համածառայակիցները, ըստ տատի, տարբեր բաներ են պատմել. մեկն ասել է, որ 2 օր ճաշ է տարել թոռանը, իսկ մյուսն էլ ասել է, որ տարածքով անցնող չոբանից ջուր է խնդրել։ Ավելին, ասել են, որ չոբանին թոռը հարցրել է` արդյո՞ք կդատեն իրեն, եթե փախչի։

Տիկին Կարինեն զարմացած է` ինչո՞ւ են իր թոռանը, որն առանց այդ էլ վախենում էր դիրքեր գնալուց, մյուսներից առանձնացրել գիշերը։

«Մեկն ասում է, որ երեխան հիվանդ է եղել, տաքություն ուներ, լացում էր։ Մեկ ուրիշն ասում է` նա լավ էր ու գալիս, հաց էր ուտում։ Ոչ մեկի ասածն իրար չի համապատասխանում։ Միայն գիտենք, որ երրորդ օրը զինվորները գնացել են, որ մտիկ անեն մեր տղային, բայց այնտեղ չի եղել։ Թե նրան ծաղրել են, նրա վրա ծիծաղել են` չգիտենք»,–ասում է տատը և հավելում` երանի տուն գար թոռը, ինքն էլ իր ձեռքով նրան հանձներ բանակին։

Տիկին Կարինեն հավելում է` տղայի մայրն արդեն 10 օր է` ո՛չ հաց է ուտում, ո՛չ ջուր խմում։

Զինվորի պապիկն էլ` Նորայր Աղաբաբյանը, պատմեց, որ առաջին անգամ էր թոռը դիրքեր բարձրանում և հենց այդ օրերին էլ Վարդենիսում թուրքերի ու հայերի միջև հայտնի ձեռնամարտի դեպքերն են եղել։

«Թոռանս զոռով են տարել դիրքեր։ Նա վախենում էր, բայց զորամասում 3 անգամ խրախուսվել է որպես լավ ծառայող։ Կարծում էի` ավելի լավ է ռազմական ոստիկանություն դիմեին, ասեին, թե զինվորն իրենց չի ենթարկվում, քան... էս ի՞նչ է` 10 օր է` ոչ մի լուր չկա»,–ասում է տղայի պապը։

Дед пропавшего военнослужащего Норайра Мкртчяна Норайр Агабабян

 

Նորայր Մկրտչյանի պապը

Նրա խոսքով` արդեն 4 անգամ գնացել–եկել են Վարդենիսի այն զորամաս, ուր թոռն է ծառայել, բայց այնտեղ գնալ–գալը խաղուպար չէ` հեռու է բավական։ Տղայի պապը վստահ է` հնարավոր չէ, որ թոռը մի ճանապարհ չգտնի ու չզանգի իրենց, սակայն բացառում է նաև, որ թոռը կարող է գերի ընկած լինել։

«Ասում են` գլխաքանակը չէր հերիքում, դրա համար էլ նրան դիրքեր են բարձրացրել։ Ախր նրանք պատասխանատու են իմ երեխայի համար»,–ասում է զինվորի պապը։

Տատն ու պապը հույս ունեն տղայից առաջիկայում որևէ լուր ստանալ, ասում են` ամեն վայրկյան զանգի են սպասում։



 

Поделиться
Класс
Send
img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը

img2466_AaBQI.jpeg

Կրակել է, մեքենայի տակ գցել ու գետն ընկել ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հասարակական 21300

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

Իրադարձային 13590

«Տղամարդ չե՞ս». իշխանական լրագրողը հարվածում է Նարեկ Կարապետյանի աջակիցներին, վիրավորում պատերազմի մասնակցին

Քաղաքական 2364

ՏԵՍԱՆՅՈւԹ Չորրորդ երեխայի դեպքում 2 միլիոն դրամ, հինգերորդ երեխայի դեպքում բնակարան. Սամվել Կարապետյան

Քաղաքական 1296

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

Հասարակական 513

«Արտադրված է Հայաստանում». Նիկոլ Փաշինյան

Քաղաքական 507

«Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ես հետևից կգրկեմ նրան, բայց ես սիրում եմ գրկել կանանց»․ Ռուբեն Հայրապետյան

Իրադարձային 486

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

Հասարակական 297

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

Քաղաքական 282

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

Հասարակական 228

Կարկուտ, անձրեւ եւ քամի. Եղականի տեսություն