Նոր մանրամասներ մերսեդեսի, Կարեն Կարապետյանի և ջակուզիի մասին

Նոր մանրամասներ մերսեդեսի, Կարեն Կարապետյանի և ջակուզիի մասին

Իրադարձային Ipress 2021-04-04 21:03:00 3057
karen-karapetyan_SpD_s.jpg

iPress.am-4rd.am ը գրում է. Երեկ լրատվամիջոցները լուր էին տարածել. «Քիչ առաջ Մոսկվայից Հայաստան ժամանեց նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը։ Նա ժամանեց VIP տերմինալով, որտեղ նրան դիմավորելու էին եկել նախկին և ներկա մի քանի պաշտոնյաներ, այդ թվում՝ գեներալներ` թանկարժեք մեքենաներով: Կարեն Կարապետյանին անձամբ դիմավորեցին 999 99 S դասի մերսեդեսով»։

«ՉԻ». Այնպիսի տպավորություն է, կարծես Կարեն Կարապետյանը 20 տարի Ուսպենսկիի տաճարի մենաստանում ինքնամեկուսացված է եղել, հիմա այնտեղից դուրս գալով, ոտ-ոտ հասել է Հայաստան: Ոչ մի անգամ Երևան չէր եկել, ոչ մի անգամ նրան չէին դիմավորել: Բայց դուք շարունակությունը չգիտեք:

Հետո մերսեդեսի վարորդը անձամբ բացել է ավտոյի դուռը և Կարեն Կարապետյանը նստել է: Հետո վարորդը անձամբ մեքենան վարել է, դուրս է եկել Իսակովի պողոտա, և նրա հետևից գնացել են մի քանի գեներալ՝ անձամբ և թույն ավտոներով: Իսակովի պողոտայից որ թեքվել են դեպի «Հաղթանակ» կամուրջ, աջ մարգատն էլ միացրել են:

Հետո Կարեն Կարապետյանին տարել են թանկարժեք հյուրանոց, որտեղ նրան անձամբ դիմավորել է դռնապահը՝ խոնարհվելով նրան ուղեկցել է VIP համար, թանկարժեք ջակուզիով, բանով: Էն գեներալներն էլ կանգնել են դռան մոտ՝ հերթապահության: Առավոտյան անձամբ են Կարեն Կարապետյանին դիմավորել, թե՝ ոչ, էդ մեկը չգիտենք: Ինչ չգիտենք, չգիտենք:

Հ.Գ. Էս, ինչ որ պատմեցինք, նույնքան ճշմարտություն է, որքան՝ 999 99 S դասի մերսեդեսի գոյությունը, այն էլ՝ փոքրատառով:
\

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը