Նոր մանրամասներ. 9 զոհված զինծառայողներից մեկը Առատաշենի գյուղապետի որդին է

Նոր մանրամասներ. 9 զոհված զինծառայողներից մեկը Առատաշենի գյուղապետի որդին է

Հասարակական Ipress 2020-12-17 22:58:00 8910
bc_rYQjD.jpg

Հին Թաղեր-Խծաբերդ ուղղությամբ տեղակայված հայկական մարտական դիրքերի մերձակա տարածքում հայտնաբերված 9 հայ զոհերից երկուսը Արմավիրի մարզի Առատաշեն, մեկը՝ Մրգաշատ գյուղերից են։ 

Առատաշենում երկու զոհերից մեկը համայնքի ղեկավար Հովհաննես Հարությունյանի որդին է, 26 տարեկան։ Մյուսը նրա հարևանն է, ընկերը։ Երկուսն էլ ՄՈԲ-ից էին։

Մրգաշատի համայնքի ղեկավար Գեւորգ Դանիելյանը ասել է, որ իրենց գյուղից զոհվածը ծառայությունն իրականացնում էր ՄՈԲ-ով, նա  22-ից 23 տարեկան էր։ Ըստ նրա՝ Մրգաշատից զոհվածի հետ եւս եւրկու զինծառայող է եղել, սակայն նրանցից որեւէ լուր չունեն։

«Իրենք մի պատոկ գնացել էին, հետո հետ եկան, մոտ 10 օր մնացին, կրկին տարան, բայց մի քանի տեղ են տարել, հստակ չեմ կարող ասել, թե որտեղ են եղել։ Պատերազմի ժամանակ էդ գյուղերում են եղել։ Նրանք մոտ 20 օր առաջ էին գնացել»,- հայտնեց Դանիելյանը։

Հիշեցնենք, որ Պաշտպանության բանակից ավելի վաղ հայտնել էին, որ դեկտեմբերի 16-ին Արցախի Հանրապետությունում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի կողմից ԱՀ ՊԲ-ին է փոխանցվել, նախնական տեղեկություններով, Հին Թաղեր-Խծաբերդ ուղղությամբ տեղակայված հայկական մարտական դիրքերի մերձակա տարածքում հայտնաբերված 9 հայ զինծառայողի մարմին, որոնց զոհվելու հանգամանքները դեռեւս անհայտ են։

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը