Չինաստանում գիտնականները վիրուսի նոր տեսակ են հայտնաբերել, որը «համավարակ դառնալու մեծ ներուժ ունի»

Չինաստանում գիտնականները վիրուսի նոր տեսակ են հայտնաբերել, որը «համավարակ դառնալու մեծ ներուժ ունի»

Միջազգային Ipress 2020-06-30 17:51:00 6822
pandemia_czIGq.jpg

Չինաստանում գիտնականները վիրուսի նոր տեսակ են հայտնաբերել, որը, նրանց խոսքով, «համավարակ դառնալու մեծ ներուժ ունի», գրում է BBC-ն։  

Վիրուսը, որը կոչվում է G4 EA H1N1, փոխանցվում է խոզերի միջոցով, ասված է նոր հետազոտական հոդվածում։

Գիտնականների համաձայն՝ քանի որ սա վիրուսի նոր տեսակ է, մարդիկ, ամենայն հավանականությամբ, թույլ իմունիտետ կամ վատագույն դեպքում՝ իմունիտետ չեն ունենա դրա նկատմամբ։  

Հետազոտության հեղինակներից մեկի խոսքով՝ «մենք չպետք է անտեսենք ստացված արդյունքները»։ Մեծ Բրիտանիայի Նոթինգհեմի համալսարանի պրոֆեսոր Քին-Չոու Չանը BBC-ին ասել է.«Հիմա մենք տարված ենք կորոնավիրուսի դեմ պայքարով, ինչը բնական է, սակայն չպետք է անտեսել վտանգավոր նոր վիրուսների տարածման հնարավորությունը»։  

Proceedings of the National Academy of Sciences ամսագրում հրապարակված հոդվածում ասվում է. «G4 վիրուսներն ունեն «համավարակի վիրուս դառնալու» բոլոր զգալի հատկանիշները։ Անհանգստացնող է այն փաստը, որ խոզաբուծության ոլորտի աշխատողները ցույց են տալիս G4 վիրուսի նկատմամբ գերզգայունություն»։   Նրանց պնդմամբ՝ հիշյալ վիրուսը նման է խոզի գրիպին, սակայն որոշ էական տարբերություններ կան այդ երկու վիրուսների միջև։

 Հետազոտողները նաև հայտարարել են, որ G4 EA H1N1 անվանումով նոր վիրուսը դեռևս մեծ տարածում չի գտել Չինաստանում, սակայն առկա են վկայություններ այն մասին, որ տեղական սպանդանոցների աշխատողների և խոզաբույծների շրջանում մեծանում է վարակակիրների թիվը։  

Գիտնականները խորհուրդ են տվել արագ միջոցներ ձեռնարկել վիրուսի դեմ պայքարելու ուղղությամբ:
 

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը