Հայաստանից Վորոնեժ է ժամանել մաքսանենգ ծխախոտի ևս մեկ խոշոր խմբաքանակ

Հայաստանից Վորոնեժ է ժամանել մաքսանենգ ծխախոտի ևս մեկ խոշոր խմբաքանակ

Միջազգային Ipress 2020-05-18 20:42:00 372
Հետևեք մեզ՝ Telegram-ում
nnnt_Uzs3M.jpg

Վորոնեժ քաղաքի օդանավակայանում առգրավվել է Հայաստանից տարված մաքսանենգ ծխախոտի ևս մեկ խմբաքանակ: Ըստ հաստատված տվյալների՝ բեռն առգրավվել է տրանսպորտային ոստիկանության կողմից և ուղարկվել փորձաքննության:

 Վորոնեժի օդանավակայանի հարևանությամբ հայտնաբերվել է երեք բեռնատար՝ բեռնված մի քանի տասնյակ տոննա քաշով մաքսանենգ ծխախոտով, որը, ենթադրաբար, պետք է առաքվեր Ստավրոպոլ: Ըստ Eadaily.com-ի տեղեկությունների՝ ապօրինի բեռը Հայաստանից ժամանել է մայիսի 9-ին: 

Ավելի վաղ՝ ապրիլի 25-ին, Ռուսաստանի ԱԴԾ աշխատակիցները մաքսային ծառայության հետ միասին Կրասնոդար քաղաքի օդանավակայանում առգրավել էին Հայաստանից ծխախոտի մեծ խմբաքանակ: Մոտ 40 տոննա ընդհանուր քաշով բեռն ուղեկցվում էր կեղծ բեռնաթղթերով: Ներկայումս այս դեպքի առթիվ կատարվում է հետաքննություն:

Поделиться
Класс
Send