«Ննջեց, որ չխենթանա». Վիգեն Սարգսյանի գրառումը՝ Ռիտա Սարգսյանի մահվան կապակցությամբ

«Ննջեց, որ չխենթանա». Վիգեն Սարգսյանի գրառումը՝ Ռիտա Սարգսյանի մահվան կապակցությամբ

Հասարակական Ipress 2020-11-20 21:20:00 1434
yyt_AWxS-.jpg

ՀՀ Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կնոջ՝ Ռիտա Սարգսյանի մահվան կապակցությամբ։

Նա, մասնավորապես, նշել է.

«Ննջեց, որ չխենթանա: Տիկին Ռիտան չէր կարող ականատես լիներ այն ամենին, ինչ կատարվում է Արցախում եւ Հայաստանում: Նա առանց դառնանալու առերեսվեց իր անձի եւ ընտանիքի նկատմամբ դրսեւորված մեծ դավաճանություններին եւ փոքրոգի չարությանը, բայց չէր հաշտվի որբացած Դադիվանքի, նամազով եւ մուղամով լցված Շուշիի եւ հայրենազրկված ժողովրդի իրողության հետ:

Տասնյակ հազարավոր անհատներ եւ ընտանիքներ են երջանկացել տիկին Ռիտայի նվիրումով եւ ջանքերով` լեյկեմիայի եւ աուտիզմի կենտրոններում բուժում եւ խնամք ստացող մանուկներից մինչեւ Հայրենիքի պաշտպանի տանը վերականգնվող զինհաշմանդամներ եւ «Արագիլ» հիմնադրամի ջանքերով արհեստական բեղմնավորման շնորհիվ զավակի արժանացած ընտանիքներ:

Պատերազմի ամենածանր տարիներին Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի հետ Երեւան չտեղափոխված եւ Ստեփանակերտի ապաստարաններում դուստրերին մեծացրած եւ դաստիարակած տիկին Ռիտան չէր կարող համակերպվել այս դավաճանության, ցնորքի, կեղծիքի եւ բարոյալքման հետ:

Աստված հոգիդ լուսավորի, Մեծ Հայուհի»։

Նախկին նախարարն իր գրառմանը կից հրապարակել է Ռիտա Սարգսյանի կողմից հեղինակած երգը։

 

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը