Նիկոլն ամեն ինչ թարս է անում. Աղասի Ենոքյան

Նիկոլն ամեն ինչ թարս է անում. Աղասի Ենոքյան

Հասարակական Ipress 2020-06-09 21:18:00 453
bv_-2x_L.jpg

Ք աղաքագետ Աղասի Ենոքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել.

Նիկոլ Փաշինյանն իր իշխանությունը կորցրել է եւ նոր բռնաճնշումները պետք է ծառայեն մի բանի՝ դաչայում ապրելու եւ ծխախոտով ինքնաթիռներ ուղարկելու իր իրավունքին, որի ամրապնդմանը, կարծում եմ, անգամ երդման տակ գտնվող ուժայինները չեն գնա։

Նա, մասնավորապես, գրել է.

«Նիկոլը ամեն ինչ թարս է անում։ Ուժային կառույցների ղեկավարների փոփոխության մասին բոլորը միարժեք նկատում են, որ Նիկոլը գնաց այս քայլին բռնաճնշումներ նախապատրաստելու նպատակով։ Սակայն սովորաբար երկրների ղեկավարները գնում են բռնաճնշումների իրենց իշխանության ուժեղացմանը զուգահեռ, մինչդեռ Նիկոլն իր իշխանությունն արդեն կորցրել է։

Դասական առումով իշխանությունը մարդկանց մտքերի եւ գործողությունների նկատմամբ վերահսկողությունն է։ Դիմակներ կրելու անդադար կոչերը ցույց են տալիս, թե Նիկոլը հասկանում է, որ չի կարողանում անգամ մարդկանց այս պարզ գործողությունը վերահսկի։ Ընդ որում կարեւոր չէ, որ դիմակ դնելու խախտումները եզակի են, սակայն ֆրուստրացիայի մեջ ընկած Նիկոլին թվում է, թե իրեն չեն ենթարկվում։ Մարդկանց մտքերի նկատմամբ վերահսկողությունը ի սկզբանե դրված էր լայվերի ու ֆեյքերի վրա, եւ հիմա ակնհայտ է, որ դա շատ սահմանափակ ու սխալ ուղի էր։

Նիկոլի իշխանությունը հիմնականում խարիզմատիկ բնույթի էր, նա խարիզմատիկ առաջնորդ էր, եւ նրան մարդիկ հետեւում էին ոչ այնքան ռացիոնալ հաշվարկներից ելնելով, որքան նրա խարիզմայի պատճառով։ Սակայն խարիզմատիկ լիդերի համար կարեւորագույն գործոնը անբասիր բարոյականությունն է։ Բացահայտված ծխախոտային, զենքի, ադամանդի եւ այլ սկանդալներից մինչեւ կորոնավիրուսային «սուտմեռուկը» ցույց տվեցին լիդերի իսկական բարոյական դեմքը՝ կոռուպցիոներ ու ստախոս, եւ հիմա նրա խարիզման էլ չի աշխատում։

Բռնաճնշումները չեն կարող աշխատել, քանի որ խոսքը ոչ թե ինչ-որ ընդդիմախոսների քննադատության մասին է, այլ դժգոհության խորը եւ արմատական ալիքի։ Ի վերջո, ի՞նչ իշխանություն է փորձում ամրապնդել Նիկոլը։ Ըստ էության, նա իր իշխանությունը կորցրել է եւ նոր բռնաճնշումները պետք է ծառայեն մի բանի՝ դաչայում ապրելու եւ ծխախոտով ինքնաթիռներ ուղարկելու իր իրավունքին, որի ամրապնդմանը, կարծում եմ, անգամ երդման տակ գտնվող ուժայինները չեն գնա»։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը