Նիկոլն ամբողջ օրը խմել է, եղել է խելագարության եզրին, պահանջել է կանչել ԱԱԾ և ոստիկանության պետերին, պաշտպանության նախարարին, սպառնացել է ազատել նրան. Գաբրիելյանովը բացառիկ մանրամասներ է պատմել գիշերվա իրադարձություններից

Նիկոլն ամբողջ օրը խմել է, եղել է խելագարության եզրին, պահանջել է կանչել ԱԱԾ և ոստիկանության պետերին, պաշտպանության նախարարին, սպառնացել է ազատել նրան. Գաբրիելյանովը բացառիկ մանրամասներ է պատմել գիշերվա իրադարձություններից

Հասարակական Ipress 2020-12-13 14:41:00 38475
ml_78wMG.jpg

AntiFake.am-ը գրում է.

Երեկ երեկոյան մեդիա տիրույթում տեղեկություններ տարածվեցին, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը անհապաղ նիստ է հրավիրել՝ քննարկելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հարցը։ Տեղեկությունները լրացվեցին նորանոր լուրերով, որոնք փաստում էին, որ վարչապետ Փաշինյանը հերթական անգամ ցայտնոտի մեջ է հայտնվել և բոլորին խառնել իրար։ Հայ ազգը արթուն էր ու սպասում էր նորությունների։ Կեսգիշերն անց Փաշինյանին մոտ կանգնած աղբյուրներ ունեցող տելեգրամյան ալիքները գրեցին, որ վարչապետը պարզապես խմած է եղել և առանձնատանն ու կառավարության շենքում իսկական խառնաշփոթ է սարքել։  

Այսօր հայազգի լրագրող ու հրատարակիչ Արամ Գաբրիելյանովը՝ հղում անելով իր աղբյուրներին, իր տելեգրամյան ալիքում մանրամասներ է պատմել երեկ տեղի ունեցած իրադարձություններից, ինչը թարգմանությամբ ներկայացնում ենք ստորև.

«Պատմում եմ, թե ինչ է տեղի ունեցել երեկ երեկոյան Երևանում։ Բոլոր փաստերն իմ կողմից ստուգվել են մի քանի աղբյուրների միջոցով։

Ամբողջ օրը Նիկոլը խմել է։ Մի քանի անգամ քնել է սեղանի շուրջ։ Խմել է միայնակ։ Անձնական թիկնազորը ժամանակ առ ժամանակ հսկել է նրան, քանի որ խոսակցություններում նրա գլխում պտտվել է ինքնասպանության միտքը։ Վարչապետի անձնական բժիշկը հասկացել է, որ նա խելագարության եզրին է, բայց կտրականապես արգելել է Նիկոլին տալ ուժեղ հոգեմետ դեղեր։ Մոտ 3 շաբաթ առաջ նման մի դեպք արդեն իսկ եղել է, երբ ալկոհոլն ու հոգեմետ միջոցները խառնելով իրար՝ Փաշինյանը նստավայրում իսկական «ջարդ» է կազմակերպել, որի հետևանքով թիկնապահները ստիպված են եղել կապել նրան։

Բժիշկների միակ խորհուրդը, որը քիչ թե շատ կատարում են  թիկնապահները, նրան խմել տալն է և մեկուսացնելը վատ նորություններից։ Բայց վերջին շրջանում լավ լուրեր պարզապես չկան, և Փաշինյանը մնում է մեն-մենակ ինքն իր և բաժակի հետ։

Եվ ահա երեկ երեկոյան խմելով՝ Նիկոլն իր երիտասարդ թիկնապահից պահանջել է հեռախոսը, կարդացել է նորություններն այն մասին, թե ինչ է կատարվում Հադրութի շրջանում և կատաղել է։ Սկսել է բղավել և պահանջել է անհապաղ իր մոտ կանչել պաշտպանության նախարարին, ԱԱԾ և ոստիկանության ղեկավարներին։ Շատ երկար գոռացել է, որ կազատի Օնիկ Գասպարյանին դավաճանության համար։ Պահանջել է, որ թույլ տան մուտք գործել ֆեյսբուք՝ իր սիրելի ժողովրդի մոտ։ Նիկոլը մինչև հիմա վստահ է, որ ժողովուրդը սիրում է իրեն, իսկ ծախու քաղաքական գործիչները և գումարի դիմաց փողոց դուրս եկող հազար մարդիկ փչացնում են ամեն ինչ։  

Անվտանգության պետը որոշել է, որ վարչապետին կտանեն կառավարություն, որտեղ ուղիղ եթեր մտնելու քողի ներքո կաթիլային կմիացնեն, կմաքրեն արյունը և ուժեղ հանգստացնողներ կտան։ Ճանապարհին մեքենայում Նիկոլը փաթ ընկած լեզվով պահանջել է, որ ոստիկանական ստորաբաժանումները փողոց դուրս բերվեն՝ ընդդիմության հարցը մեկընդմիշտ լուծելու համար։ Թիկնազորը վախենալով, որ նման վիճակում վարչապետը կարող է ցանկացած ծայրահեղության գնալ, կառավարության շենքի շուրջը ոստիկանական մի քանի շարք է տեղակայել։ Հարբած Նիկոլին հանգստացնելու համար ԱԱԾ տնօրենը «Ալֆա» ջոկատը ուղարկել է նրան հսկելու։

Կառավարության շենքում պարզապես խելագարություն է տիրել։ Ոստիկանությունը, «Ալֆա» ջոկատը, անձնական թիկնազորը, պատգամավորները, շտապօգնության բժիշկները այս ու այն կողմ են վազվզել։ Ոչ մի քննարկում, իհարկե, չի եղել։ Նիկոլը պարբերաբար ինչ-որ բաներ է գոոռացել, փնթփնթացել է քթի տակ։ Եկել է Սասուն Խաչատրյանը, բղավել է, որ չի կարելի նրան ուղիղ եթեր թողնել, քանի որ ժողովուրդը միանգամից փողոց դուրս կգա և «մեր բոլորի վերջը կգա»։ Արման Բաբաջանյանը Նիկոլին զեկուցել է, որ լրագրողներ են գալիս, որպեսզի ապահովեն նրա ուղիղ եթերը։ Նիկոլը փոքր ինչ հանգստացել է և կաթիլային է ընդունել։ Դրանից հետոն՝ «տեխնիկայի» գործն էր։ Մաքրել են արյունը, ուժեղ հանգստացնող դեղեր են ներարկել և հանգստացած վարչապետին նստեցրել են մեքենան ու տարել։ Ուժայիններն էլ՝ ցրվել են, կարծես ոչինչ տեղի չէր ունեցել»։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը