Անատոլի Վասերման. Նիկոլ Փաշինյանը կտրուկ կորցնում է իշխանությունը. ակնհայտ է ով կգա նրան փոխարինելու

Անատոլի Վասերման. Նիկոլ Փաշինյանը կտրուկ կորցնում է իշխանությունը. ակնհայտ է ով կգա նրան փոխարինելու

Քաղաքական Ipress 2020-11-14 19:37:00 10785
vvvf_NzHoB.jpeg

Tert.am-ը գրւմ է.

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կտրուկ կորցնում է իշխանությունը. այս պայմաններում դժվար չէ գուշակեն՝ ով կգա նրան փոխարինելու: Այս մասին Լուրերի դաշնային գործակալության հետ զրույցում ասել է հայտնի լրագրող, հրապարակախոս, քաղաքական մեկնաբան Անատոլի Վասերմանը:

Աղբյուրը հիշեցնում է, որ Երևանում բազմաթիվ բողոքի ակցիաներ են անցկացվում. դրանց մասնակիցները պահանջում են Փաշինյանի հրաժարականն այն բանից հետո, երբ վերջինս հայտարարեց Ադրբեջանի և Ռուսաստանի հետ ձեռք բերված և Լեռնային Ղարաբաղում խաղաղության հաստատմանն ուղղված պայմանավորվածությունների մասին:

«Փաշինյանը պետք է հրաժարական տա. այն ամենը, ինչ նա կարող էր անել Ջորջ Սորոսի պատվերով, արդեն արել է: Դրանից հետո էլ Հայաստանը հանձնել ժողովուրդը նրան այլևս թույլ չի տա: Իսկ թե ինչպես թույլ չի տա, արդեն այլ հարց է. հնարավոր են տարբերակներ»,-ասել է անվանի քաղաքագետն ու վստահություն հայտնել առ այն, որ ՀՀ կառավարության ղեկավարը պաշտոնից հեռանալու երկու ճանապարհ ունի՝ «օվկիանոսից այն կողմ» կամ «գերեզման»:

Վասերմանի կարծիքով՝ «երկրորդ տարբերակն ավելի հավանական է, քանի որ «սորոսականները» շատ գաղտնիքներ ունեն, և նրանք, ովքեր բռնվելու վտանգի տակ են, սովորաբար մինչև դատավարություն ողջ չեն մնում»:

Վասերմանը գտնում է, որ վարչապետը չի կարողանա թաքնվել ժողովրդի դժգոհությունից: Նա հիշեցրել է, որ Սերժ Սարգսյանի ղեկավարած նախկին կառավարության տապալման համար պահանջվեց ընդամենը «մի քանի հազարանոց զանգված», որը հեռուստատեսությամբ «գեղեցիկ պատկեր» ստեղծեց:

Բացի այդ, քաղաքագետը չի բացառել, որ իշխանությունը պահելու համար Փաշինյանը կարող է նաև բռնության կիրառման դիմել:

«Սակայն չգիտեմ՝ որքան մարդ Հայաստանի ուժային կառույցներում նրան կշարունակի աջակցել այն բանից հետո, երբ Փաշինյանը նման խայտառակ ձևով նրանցից շատերին հանձնեց: Չէ՞ որ նա չորս մարդ հեռացրեց անվտանգության ծառայության ղեկավարությունից, ինչպես նաև գեներալների մեծ մասին, որն Ադրբեջանի դեմ ռազմական գործողությունների փորձ ուներ: Բացի այդ, նա ազատվել է նման անցյալով գրեթե բոլոր քաղաքական գործիչներից և նրանց փոխարեն նստեցրել, սատանան գիտի, թե ում: Նման պայմաններում խիստ կասկածում եմ, որ հայ ուժայիններից ինչ-որ մեկը կշարունակի կատարել նրա հրահանգները»,-նշել է Վասերմանը:

Քաղաքագետը վստահ է, որ երբ Հայաստանն «ազատվի» Փաշինյանից, նրա տեղը կգան հենց նրանք, որոնց այս տարիների ընթացքում նա ջանասիրաբար «մաքրում» էր երկրի իշխանական կառուցվածքներից. խոսքը նախկին վարչապետ Սարգսյանի աջակիցների մասին է:

«Այդ մարդիկ գնացին քիչ, թե շատ խաղաղ, քանի որ չէին ցանկանում սեփական քաղաքացիների արյունը թափել: Բայց արդյունքում, ինչպես բոլորս տեսնում ենք, ավելի շատ արյուն թափվեց՝ ընդ որում առանց երկրի համար որևէ օգուտի»,-եզրափակել է Վասերմանը:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը