Նիկոլ Փաշինյանը հրատապ ԱԽ նիստ է հրավիրել

Նիկոլ Փաշինյանը հրատապ ԱԽ նիստ է հրավիրել

Քաղաքական Ipress 2020-12-13 16:06:00 822
ni_X_Rhl.jpg

Երեկ կեսգիշերից ժամ առաջ հայտարարված տագնապից, Կառավարական շենքի շուրջ զորքերի կուտակումից ու կառավարության ներսում տեղի ունեցած ինչ-որ անհասկանալի պրոցեսներից հետո վարչապետ Փաշինյանի մոտ հախուռն տրամադրությունները փաստորեն պահպանվել են մինչև հիմա։ Այս մասին գրում է Yerevan.Today-ը՝  հայտնելով, որ այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրատապ Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել՝ ժամը 16։00-ին։

« Երեկ երեկոյան լուրեր տարածվեցին, որ Նիկոլ Փաշինյանը հարբած է և Արցախում թշնամու կողմից գյուղեր գրավելուց հետո անգամ ի վիճակի չէ ԱԽ նիստ ու ադեկվատ քննարկում անել։ Սակայն անվտանգության օրակարգային հարցերը մնում են։ Նիստի օրակարգի մասին իշխանական աղբյուրը ոչինչ չասաց, սակայն հաշվի առնելով վերջին երկու օրերին սահմանային լարվածությունը, կրակի դադարեցման ակտից հետո երեկ Հադրութի շրջանում թշնամու կողմից ևս երկու գյուղի զավթման ծանր միջադեպը, ենթադրվում է, որ այսօրվա ԱԽ օրակարգում բացառապես անվտանգության հարցն է, թեև չի բացառվում, որ իշխանությունն անցնում փոխանցելու հարցը քննարկվի։

Նշենք, որ ԱԽ նիստին հարվիրված են նաև ԱԺ խորհրդարանական բոլոր ուժերի խմբակցության ղեկավարները։ Ի դեպ, երեկ Մոսկվա է մեկնել ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը։ Այսօր առավոտյան ռուսական մամուլից հայտնի դարձավ, որ հրատապ Մոսկվա է կանչվել նաև Արցախում խաղաղապահ զորքերի հրամանատար Ռուստամ Մուրադովը»,– գրում է կայքը։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը