Նիկոլ Փաշինյանը հայտնեց պետական դավաճանության նոր դեպքի մասին

Նիկոլ Փաշինյանը հայտնեց պետական դավաճանության նոր դեպքի մասին

Քաղաքական Ipress 2021-06-04 21:26:00 924
nkpm_lFPSc.jpg

iPress.am- ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտնեց պետական դավաճանության նոր դեպքի բացահայտման մասին: Արարատի մարզի Գեղանիստ համայնքում բնակիչների հետ հանդիպման ժամանակ Փաշինյանը նշեց, որ առաջիկա օրերին այդ մասին հաղորդագրություն կտարածվի:  

«Ինձ զեկուցել են՝ ոչ պրոֆեսիոնալ զինվորականի մասին չէ խոսքը, այլ կամավորական ջոկատներից մեկի հրամանատարի մասին է, ով պատերազմի ընթացքում լինելով մարտի դաշտում, եղել է ադրբեջանական հատուկ ծառայությունների գործակալ և Հադրութի շրջանի մեր ուժերի տեղակայման և այլ կարգի լրտեսական տեղեկություններ է հայտնել հակառակորդին:

ԱԱԾ-ն արդեն նրան ձերբակալել է, ես գիտեմ այդ մարդու անուն-ազգանունը, գիտեմ այն ջոկատի անունը, որի ներկայացուցիչ է եղել ինքը: Սա կոնկրետ պետական դավաճանության դեպք է, որ դեռ պետք է մեղքն ապացուցվի»,-ասաց նա:  

Վարչապետի պաշտոնակատարը նշեց, որ համացանցում տարածվել են տեսանյութեր, որոնք ինքը մինչ օրս չի կարողանում հասկանալ:  

«Ինչպե՞ս կարող է դա տեղի ունենալ, երբ ամբողջական զորամասը զենք-զինամթերքով լիքը, լիքը պահեստներով և ամբողջությամբ լքված: Սրանք հարցեր են, որոնց պատասխանը պետք է ստանանք: Ինչքան քիչ էմոցիոնալ վիճակում դրան գնանք, այնքան ավելի լավ»,- հավելեց Փաշինյանը:
 

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը