«Ներողություն եմ խնդրում երկրի վարչապետից»․ զոհվածի հորեղբոր արձագանքը

«Ներողություն եմ խնդրում երկրի վարչապետից»․ զոհվածի հորեղբոր արձագանքը

Հասարակական Ipress 2021-04-19 20:02:00 4365
nt_dGK0f.jpg

iPress.am-ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով ապրիլի 17-ին Վայոց ձոր մարզում էր։ Այցի ընթացքում միջադեպ էր տեղի ունեցել Գետափ համայնքի գերեզմանատանը, ուր վարչապետն այցելել էր զոհվածների հիշատակը հարգելու։ Զոհերից մեկի եղբայր ներկայացած անձը չէր թույլատրել Նիկոլ Փաշինյանին մոտենալ զոհերի շիրիմներից մեկին։

Այսօր պարզվեց, որ զոհվածը Եղոյան Կարենն է, ում հորեղբայրրը՝ Աշոտ Եղոյանը, իր ֆեյսբուքյան էջում ներողություն է խնդրում Նիկոլ Փաշինյանից տեղի ունեցած դեպքի համար եւ ասում, որ հիշյալ անձը իրավունք չուներ նման կերպ պահել իրեն, եւ որ նա   ընդդիմության քաղաքական պատվերն է կատարել։

«Արման ջան, դու ասում ես, թե բոլոր իրավունքները ունես, իսկ ես քեզ որպես Կարենի հորեղբայր ասում եմ՝ դու ոչ մի իրավունք չունեիր քեզ նման կերպ պահեիր ու թույլ չտայիր, որ մեր երկրի վարչապետը խոնարվեր ու ծաղիկներ դներ  իմ եղբոր որդու շիրիմին, ասեմ ավելին՝ դու ոչ թե որպես հարազատ, այլ հարազատի անվան տակ։

Քողարկվելով,  լինելով քաղաքական բեվեռի հակառակ կողմի ներկայացուցիչ՝ դու  կատարել ես ընդամենը 17 քաղաքական պոռնիկների պատվերը, որի համար դեռ շատ ես զղջալու: Ես, որպես զոհված զինծառայողի հորեղբայր, ներողություն եմ խնդրում երկրի վարչապետից ու Գետափի ողջ հասարակությունից:

Հարգանքներով՝ Աշոտ Եղոյան», - գրել է նա։  

Civic.am-ը կապվեց Աշոտ Եղոյանի հետ, ով ասաց, որ գրառմանը ավելացնելու ոչինչ չունի։
 

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը