iPress.am- ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը ԳԱԼԱ-ի «Կարևորի մասին» հաղորդման շրջանակներում խոսել է Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստումների գործընթացի մասին: Մոտ 20.000 քաղաքացի արդեն պատվաստվել է:
«Հիվանդության ամեն հաջորդական ալիքի հետ մենք տեսնում ենք հիվանդության ծանրության մեծացում, մենք տեսնում ենք երիտասարդացում, տեսնում ենք թթվածնակախյալ հիվանդների աճ, և դա միայն մեր երկրում չէ»,- ընդգծում է Անահիտ Ավանեսյանը:
