Նախարարի հրամանը՝ արձակուրդների և ուսումնական տարվա ավարտի ժամկետների վերաբերյալ

Նախարարի հրամանը՝ արձակուրդների և ուսումնական տարվա ավարտի ժամկետների վերաբերյալ

Հասարակական Ipress 2020-11-14 19:14:00 19203
hm_kQVpt.jpg

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի 2020 թվականի օգոստոսի 31-ի «Հանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված և հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2020-2021 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանները հաստատելու մասին» N 25-Ն հրամանում փոփոխություններ են կատարվել։

Այն ուժի մեջ է մտել նոյեմբերի 2-ին։

Փոփոխությունների համաձայն․ ուսումնական պարապմունքները ուսումնական հաստատություններում  կավարտվեն 2021թ. հունիսի 4-ին` 12-րդ դասարանների համար և հունիսի 18-ին 1-11-րդ դասարանների համար` ապահովելով առնվազն 30 ուսումնական շաբաթ` առաջին, 32` երկրորդ և 34` երրորդից տասներկուերորդ դասարանների համար:

Բոլոր հանրակրթական ուսումնական հաստատություններում սահմանվում է 6-օրյա աշխատանքային շաբաթ:

Առաջին դասարանցիների ձմեռային արձակուրդները տրվում են 2020թ. դեկտեմբերի 28-ից 2021թ. հունվարի 24-ը ներառյալ, գարնանայինը` 2021թ. մարտի 22-ից ապրիլի 4-ը ներառյալ:

Երկրորդ դասարանցիների ձեմռային արձակուրդները տրվում են 2020թ. դեկտեմբերի 28-ից 2021թ. հունվարի 17-ը ներառյալ և գարնանայինը` 2021թ. մարտի 22-ից 28-ը ներառյալ:

Ուսումնական պարապմունքների ընթացքում 3-11-րդ դասարանների սովորողներին տրվում են արձակուրդներ` ձմեռային` 2020թ. դեկտեմբերի 28-ից 2021թ. հունվարի 10-ը ներառյալ, գարնանային արձակուրդ չի նախատեսվում:

Ուսումնական պարապմունքների ընթացքում 12-րդ դասարանների սովորողներին տրվում է ձմեռային արձակուրդ՝ 2020թ. դեկտեմբերի 28-ից 2021թ. հունվարի 10-ը ներառյալ։ Գարնանային արձակուրդ չի նախատեսվում:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը