ԿԳՍՄ նախարար պարոն Հարությունյան, ՔԱ՛ՅԼ ԱՐԵՔ

ԿԳՍՄ նախարար պարոն Հարությունյան, ՔԱ՛ՅԼ ԱՐԵՔ

Կրթություն Ipress 2020-03-06 00:29:00 384
anahit-baxshyan_qDwMd.jpg

ԿԳՍՄ նախարարությունը 2019-ի դեկտեմբերի 30-ից չունի հանրակրթության ոլորտի պատասխանատու փոխնախարար այն դեպքում, երբ դպրոցներում կուտակված են հազար ու մի խնդիրներ։ Լրատվությամբ անընդհատ տարածվում են դպրոցների կառավարման խորհուրդներում տեղի ունեցող կամայականությունների մասին, որոնց պատճառը կառավարման խորհուրդների ձևավորման և տնօրենի ընտրության գործող անկատար, իսկ ավելի ճիշտ՝ անազնիվ նպատակներով գրված կարգերն են, որոնց փոփոխությունները օր առաջ պետք է արվեին։

Դեռ 2018-ին անձամբ մասնակցել եմ այդ կարգերում փոփոխություններ կատարելու գործընթացին, որոնք 2019թ․մարտի 27-ից ապրիլի 11-ը e-draft-ում դրվեցին քննարկման՝ պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) գործընթացին դպրոցի մանկավարժներին, սովորողների ծնողներին մասնակից դարձնելու, խորհրդի որոշումների կայացման և տնօրենի ընտրության գործընթացին նրանց ձայնն առավել ազդեցիկ դարձնելու նպատակով:  Այս նախագծերում ես ունեցել եմ բազմաթիվ առաջարկներ, որոնք 26․04․2019-ին ուղարկել եմ անձամբ նախարարին, սակայն այդպես էլ չգիտեմ, թե ո՞ր առաջարկս ընդունվեց, որը՝ ոչ։

Մասնավորապես, առաջարկել եմ դպրոցի ծնողական խորհրդում դասարանական ծնողական խորհուրդը ներկայացվի ոչ թե մեկ՝ խորհրդի նախագահով, այլ 2-4 հոգով, որպեսզի  անդամները սովորեն իրար լսել ու կոլեգիալ որոշումներ կայացնել։ Առաջարկս հիմնավորել եմ առկա կառավարման խորհուրդներում ծնողների ձևական մասնակցությամբ, երբ դպրոցի ծնողական խորհրդում յուրաքանչյուր դասարանից մեկ ծնող՝ տվյալ դասարանի ծնողական խորհրդի նախագահ, դառնում է ամբողջ դպրոցի ծնողական խորհրդի անդամ, իսկ դպրոցի ծնողական խորհուրդը փաստորեն ներկայացնում են դպրոցի դասարանների թվով ծնողներ։ Այդ ծնողները ոչ միայն չեն կարող ներկայացնել ամբողջ ծնողական համայնքի տեսակետը, այլև ակամա դառնում են տնօրենի ցանկացած ապօրինի որոշման հլու հնազանդ կատարողները՝ բացառելով բազմակարծությունն ու ցանկացած քննադատական տեսակետ։

Առաջարկել էի ընդհանրապես հանել ծնողխորհրդի նախագահի կարգավիճակը, որը չի ապահովում ծնողների մեջ մի՛շտ առկա բազմակարծությունը։ Ի վերջո «Հանրակրթության մասին» օրենքով ուսումնական հաստատությունում կրթական գործընթացի մասնակիցներն են՝ 1) սովորողը, 2) սովորողի ծնողը ու նրանց  մասնակցությունը դպրոցում կրթական գործընթացին պետք է պատշաճորեն ապահովվի, ոչ թե ձևականորեն։ Ի վերջո նրանք են դպրոցի շահառուները։

Սակայն e-draft-ում հանրային քննարկումներն ավարտվել են 2019թ․ ապրիլի 11-ին ու մինչ օրս անհայտ է դրանց թե՛ ճակատագիրը, թե՛ բովանդակությունը։ Ի՞նչ է կատարվում ԿԳՍՄ նախարարությունում, ինչո՞ւ են հապաղում այս կարևոր որոշումների փոփոխությունները կյանքի կոչել, մարդ չի հասկանում։ Այնինչ ծնողներն  անընդհատ բարձրաձայնում են այս խնդիրների մասին։ Մասնավորապես, ս․թ․ հունվարի 21-ին Արմավիրի մարզի Նոր Արմավիրի միջնակարգ դպրոցի 11 ծնողների ստորագրությամբ մի նամակ եմ ստացել, որտեղ նրանք պատմում են դպրոցի կառավարման խորհրդի ձևավորման ժամանակ տնօրենի թույլ տված կամայականությունների մասին։ Նույն օրն այն  համապատասխան կից նամակով հասցեագրել եմ Կրթության տեսչական մարմնին, որի ղեկավար պարոն Շագաֆյանի հրամանով  փետրվարի 3-5-ը դպրոցում իրականացվել է ստուգում՝ նամակում ներկայացված փաստերի իսկությունը պարզաբանելու նպատակով։ Նամակիս պատասխանն արդեն ստացել եմ, որտեղ մանրամասն նկարագրված է ստուգման ընթացքն ու արձանագրված խախտումները, որոնց վերաբերյալ կազմվել է ակտ, տնօրենին տրվել են հանձնարարականներ։ Արձանագրել են, որ դիմումում ներկայացված փաստարկները համապատասխանում են իրականությանը:

Դիմումը և ստուգման արդյունքներն ուղարկվել են ՀՀ Արմավիրի մարզպետին՝ քննարկելու, համապատասխան միջոցներ ձեռնարկելու և ՀՀ կրթության տեսչական մարմնին տեղեկացնելու առաջարկությամբ: Կսպասենք  Արմավիրի մարզպետի քայլերին, սակայն դրանք չեն լուծելու առկա անվստահությունը կառավարման խորհրդի նկատմամբ, քանի դեռ գործող կարգերը չեն փոխվում և կառավարման խորհուրդներում ո՛չ ծնողական համայնքի, ո՛չ մանկավարժական խորհրդի, ո՛չ լիազոր պետական մարմինների ներկայացուցիչները չեն գործում  աշակերտների կրթության իրավունքի շահերից, որն է՝ օգնել ու պարտադրել տնօրենին դպրոցում ապահովել բարոյահոգեբանական այնպիսի բարենպաստ մթնոլորտ, որտեղ երեխաների համար սովորելը լինի ոչ թե պարտադրանք, այլ հաճելի անհրաժեշտություն։

ԿԳՍՄ նախարարությունը դանդաղում է ոչ միայն այս հարցում, հարգելիներս, ՔԱՅԼ ԱՐԵՔ։

Անահիտ Բախշյան

Կրթության տեսչական մարմնի կառավարման խորհրդի անդամ

Հանրային խորհրդի անդամ

Հ․Գ․ Հարգելի ծնողներ, ակնկալում եմ ձեր ակտիվ քննարկումը հոդվածում բարձրացված խնդրի շուրջ։

17․02․2020թ․

Поделиться
Класс
Send
img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը

img2466_AaBQI.jpeg

Կրակել է, մեքենայի տակ գցել ու գետն ընկել ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հասարակական 21300

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

Իրադարձային 13590

«Տղամարդ չե՞ս». իշխանական լրագրողը հարվածում է Նարեկ Կարապետյանի աջակիցներին, վիրավորում պատերազմի մասնակցին

Քաղաքական 2364

ՏԵՍԱՆՅՈւԹ Չորրորդ երեխայի դեպքում 2 միլիոն դրամ, հինգերորդ երեխայի դեպքում բնակարան. Սամվել Կարապետյան

Քաղաքական 1296

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

Հասարակական 513

«Արտադրված է Հայաստանում». Նիկոլ Փաշինյան

Քաղաքական 507

«Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ես հետևից կգրկեմ նրան, բայց ես սիրում եմ գրկել կանանց»․ Ռուբեն Հայրապետյան

Իրադարձային 486

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

Հասարակական 297

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

Քաղաքական 282

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

Հասարակական 228

Կարկուտ, անձրեւ եւ քամի. Եղականի տեսություն