ՀՀ նախագահը խառնեց պլանները. Հայաստանում հնարավոր է` ընտրությունների երկրորդ փուլ անցկացվի

ՀՀ նախագահը խառնեց պլանները. Հայաստանում հնարավոր է` ընտրությունների երկրորդ փուլ անցկացվի

Քաղաքական Ipress 2021-05-10 11:53:00 1593
naxagah_RIGip.jpg

Armeniasputnik.am-ը գրում է.Հայաստանում նախանշված արտահերթ ընտրությունները կարող են մեկ փուլով չավարտվել։ ԱԺ–ում խորհրդարանական ճեպազրույցների ժամին «Իմ քայլը» խմբակցության անդամ Համազասպ Դանիելյանը մեկնաբանեց, թե որ դեպքում դա կարող է տեղի ունենալ։

Եթե ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքում քաղաքական ուժերից որևէ մեկին չհաջողվի ստանալ խորհրդարանի մանդատների առնվազն 54 տոկոսը և 6 օրվա ընթացքում հնարավոր չլինի 3 ուժերի միջև կազմել կոալիցիա, որը կունենա խորհրադրանի տեղերի 54 տոկոսը, ապա Հայաստանում տեղի կունենա ընտրություննրի երկրորդ փուլ»,– ասաց Դանիելյանը։

Նա նաև շեշտեց, որ այս նորմը նախատեսված է ընտրական գործող օրենսգրքով, մինչդեռ «Իմ քայլն» անցյալ շաբաթ ընդունած Ընտրական օրենսգրքի փոփոխություններով փորձում էր փոփոխել նաև կոալիցիաների վրաբերյալ օրենսդրական պահանջը մինչև հունիսի 20-ի ընտրությունները։

Բայց, քանի որ ՀՀ նախագահը սահմանված ժամկետում չստորագրեց նոր օրենքը, այն հունիսի 20-ի ընտրությունների ժամանակ չի կիրառվի։

Նշենք, որ նոր ընդունված օրենքով փոխվում է քաղաքական կոալիցիաներ ձևավորելու կարգը. առաջնահերթություն է տրվում այն կուսակցությանը կամ դաշինքին, որը ընտրությունների արդյունքով ձայների մեծամասնություն է ստացել:

Վերջինս 14 օրվա ընթացքում կարող է քաղաքական կոալիցիա կազմել մանդատների բաշխմանը մասնակցած մյուս կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) հետ, եթե նրանց օգտին տրված ձայների գումարը բավարար է բաշխված մանդատների ընդհանուր թվի 52 տոկոսը ստանալու համար և նրանք եկել են համաձայնության վարչապետի թեկնածուի վերաբերյալ։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը