«Նաիրի» ԲԿ-ն նույնպես 3 ամիս է՝ պատրաստ է բուժել, բայց իրենց ոչ ոք չի դիմել

«Նաիրի» ԲԿ-ն նույնպես 3 ամիս է՝ պատրաստ է բուժել, բայց իրենց ոչ ոք չի դիմել

Քաղաքական Ipress 2020-06-09 11:53:00 945
nairi-bk_bGjJU.jpg

Hraparak.am-ը գրում է․

Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո, թե Հայաստանում դժոխք է, եւ որ քաղաքացիներ են մահացել են մահացել չհոսպիտալացվելու հետեւանքով, կիրակի օրը առողջապահության նախարարությունը մասնավոր կլինիկաներին հրավիրեց՝ միասին բուժենք կորոնավիրուսը։ Բժշկական կենտրոններին առաջարկվեց հայտեր ուղարկել knar_ghonyan@moh.am էլեկտրոնային հասցեով՝ բժշկական քաղաքականության վարչությանը։

Ներկայացվող պահանջներից են շենքային պայմանները` սանիտարական եւ հակահամաճարակային նորմերին համապատասխանության առումով, որպեսզի մատուցվող այլ բժշկական ծառայությունները հնարավոր լինի համատեղ իրականացնել կամ դադարեցնել: Նաեւ համապատասխան «բժշկական անձնակազմի առկայությունը, որն այս պահին ընդգրկված չէ կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի գործընթացում այլ բժշկական կենտրոններում»:

Հիշեցնենք, որ Հայաստանում այս պահին 9 բուժհաստատություն իրականացնում է Covid-19 վիրուսով հիվանդների ստացիոնար բուժումը․ «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցը, «Սուրբ Աստվածամայր» ծննդատունը, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ն, Վնասվածքաբանության եւ օրթոպեդիայի գիտական կենտրոնը, Ոստիկանության բժշկական վարչության հոսպիտալը, Վանաձորի եւ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցները, Արտաշատի ԲԿ-ն:

Այս հիվանդանոցներին պետությունը գումար է հատկացնում, այսինքն՝ պետպատվեր է իջեցնում, որ կորոնավիրուսով հիվանդներին անվճար բուժեն: Բայց համավարակի դեպքերի քանակի անհավանական աճի պատճառով նշված բուժհաստատություններում այլեւս տեղ չկա։ Այդ իսկ պատճառով «դժոխքից 5 րոպե անց» որոշվում է նոր՝ մասնավոր կլինիկաների ներգրավել։

Բժշկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Վահան Արծրունին մեղադրել էր, որ առողջապահության թիվ մեկ կազմակերպիչը՝ նախարարը, նախընտրում է սորտավորել ոչ միայն հիվանդներին, այլեւ բուժհաստատությունները՝ մարտ ամսից ԵՊԲՀ 1-ին կլինիկական հիվանդանոցում հատուկ covid-բաժանմունքը (մեկուսարան)՝ ամբողջովին կոմպլեկտավորված մասնագետներով, սարքավորումներով եւ բժշկական միջոցներով, դատարկ է եղել եւ չի գործածվել անհայտ պատճառներով։ Մարտ ամսից համալսարանական կլինիկան կարող էր ընդունել եւ բուժօգնություն ցուցաբերել վարակակիրներին, բայց «չէր նկատվում» առողջապահության նախարարության կողմից, նույնիսկ այն պարագայում, երբ հիվանդանոցային անկողնային եւ մասնագիտական ռեսուրսը սպառման առաջ էր կանգնած։ «Ո՞վ է սրա պատասխանը տալու»,- գրել էր Արծրունին։

Ինչպես տեղեկացանք «Նաիրի» ԲԿ տնօրեն Անատոլի Գնունուց, 3 ամսից ավելի է՝ «Նաիրին» եւս պատրաստ է կորոնավիրուսով հիվանդներ բուժելուն։ «Չէ, մենք անգամ ընդունել ենք որպես կորոնավիրուս եւ համապատասխան հետազոտություններ ենք անցկացրել, բայց նախարարությունից նման առաջարկ չենք ստացել, այսինքն՝ որ կորոնավիրուս ընդունենք մեզ մոտ։ Եվ կարող եմ ասել, որ մեր 10 տոկոսանոց մահճակալային ֆոնդը նախատեսված է կորոնայի համար, որը մենք պատրաստ պահում ենք»,- ասաց ԲԿ-ի տնօրենը։ Հարցին էլ, թե դիմե՞լ եք, ասաց․ «Մենք պետք է դիմենք, հա՞»։ Իսկ ստրատեգիայի պահը պետք է հարցնել հիվանդանոցի սեփականատիրոջից՝ ասում է Անատոլի Գնունին եւ վստահեցնում, որ իրենց բժիշկները թեպետ կորոնավիրուս բուժելու վերաորակավորում չեն անցել, բայց պատրաստ են բուժելու Covid-19: «Ի՞նչ է նշանակում՝ պատրաստ են․․․ իսկ նրանք, որ գնացել են, առաջին հերթ կանգնել են, իրենք անցե՞լ են։ Երեխեքը գնացել են, աշխատում են, բարձր պրոֆեսիոնալ անձնակազմը կանգնած է, միթե․․․ Այո, կան նրբություններ, բայց մենք հաշվի ենք առնում։ Մենք Ջաջուռում չենք գտնվում, որ չհետեւենք հետազոտություններին, միշտ էլ պատրաստ ենք, միշտ էլ կանգնած ենք։ Բայց մեզ ոչ ոք չի դիմել, ցավոք սրտի»։ Ինչպես տեղեկացանք Վահան Արծրունու վրա հարձակված Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ, Արսեն Թորոսյանի խորհրդական Աշոտ Սարգսյանի գրառումից՝ կիրակի օրը փոխնախարար Արտյոմ Սմբատյանը հանդիպել է եւ քննարկել ոչ միայն 1-ին կլինիկական, այլ նաեւ «Միքայելյան» հիվանդանոցի մասնաշենքը կորոնավիրուս ունեցող անձանց բուժման համար օգտագործելու հարցը։ Դե, իսկ մինչեւ կիրակի 200 հոգի սպասել են հոսպիտալացման իրենց հերթին, մի քանիսն էլ մահացել են։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը