Ծառուկյանը Քոչարյանի օպերատորն է. Նա անսկզբունք մարդ է, ինչ ասել են, նա էլ անում է

Ծառուկյանը Քոչարյանի օպերատորն է. Նա անսկզբունք մարդ է, ինչ ասել են, նա էլ անում է

Քաղաքական Ipress 2020-06-17 21:02:00 1695
bs_1KUBD.jpg

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, գործարար Աշոտ Աղաբաբյանը։

– Պարոն Աղաբաբյան, Հայաստանում սրված համաճարակային իրավիճակին զուգահեռ բավական ակտիվ ներքաղաքական զարգացումներ են ընթանում։ Կարծես թե ընդդիմադիր նոր բևեռ է ձևավորվում. Ծառուկյանի շուրջ իրադարձություններ են զարգանում։ Ինչպե՞ս եք գնահատում այս ամենը։

– Ծառուկյանի հետ կապված գործողությունները, ստուգումները, քրեական գործերը ճիշտ են։ Կառավարությունը ճիշտ է վարվում, իսկ ԲՀԿ-ն ուղղակի ուզում է  փրփուրներից  կախվել։ Հետագա զարգացումները ավելի պարզ ցույց կտան ամեն ինչ։

Ընտրակաշառքի  թղթեր են ներգրավված, բացահայտված, որը ավելի խայտառակ երևույթ է, քան պետությունից գումար  թաքցնելը։ Քաղաքականության մեջ ընտրակաշառք բաժանելն ավելի խայտառակ բան է։

– Բայց ՀՀԿ-ն նախորդ բոլոր ընտրությունների ժամանակ իշխանության է մնացել բացառապես ընտրակաշառք բաժանելու գնով։ Չե՞ք կարծում, որ եթե ընտրակաշառքի դրվագ է  բացահայտվում, ապա դա չպետք է վերաբերի միայն ԲՀԿ-ին, այլ նաև ՀՀԿ-ին ու այդ ճանապարհով անցած մնացյալ կուսակցություններին։

– Ես նախկին հանրապետական եմ եղել, բայց երբեք կաշառք չեմ բաժանել։

– Խոսքը հենց Ձեր անձի մասին չէ, այլ կուսակցության, քաղաքական ուժի։

– Ես, օրինակ, օգնել եմ գյուղացիներին։ Սալյարկա եմ տվել, որ վարուցանք անեն, տրակտորներ եմ առել տվել։ Դա ուրիշ բան է։ Դա հոգու կամեցողություն է։ Իսկ հիմա «Բարգավաճի» վրա է գործ հարուցվել, քանի որ հեղափոխությունից հետո էլ իրենք պառլամենտում երկրորդ ուժն են։ Ու դրան զուգահեռ փաստեր են ի հայտ եկել, պարզ է դարձել, թե ինչ ճանապարհով են իրենք ժամանակին հայտնվել խորհրդարանում, ցուցակներ, կոնկրետ թվեր են հանել։ Եթե ԲՀԿ-ի  ընտրակաշառքն ապացուցվում է, ապա քրեական գործ է հարուցվում։ Իսկ եթե վաղը կապացուցվի, որ ՀՀԿ-ն էլ է բաժանել, ՀՀԿ-ի վրա էլ քրեական գործ կհարուցվի։ Անհատական էլ կհարուցվի, կուսակցության վրա էլ կհարուցվի։ Կուսակցությունը իր քաղաքական ուժը չպետք է օգտագործի իր անձնական շահերի համար, այլ երկրի ու ժողովրդի։ Իսկ քանի որ իրենք էդ կուսակցությունը ստեղծել էին իրենց անձնական շահերը պաշտպանելու համար, դրա համար էլ նման ելք է լինում։

– Գագիկ Ծառուկյանն ու մնացյալ ԲՀԿ-ականները պնդում են, որ քաղաքական հետապնդում է իրականացվում, քանի որ իրենք պահանջում են կառավարության ու վարչապետի հրաժարականը։

– Ես Ձեզ ասեմ, որ դա սերժաքոչարյանական ուժերն են։ Ծառուկյանը ընդամենը Քոչարյանի օպերատորն է։ Իրենք սարքեցին, որ Ծառուկյանը նման ելույթ ունենար, նման հայտարարություններ աներ, որ իբր մականուն ունեցող դոդի Գագոն ու Նիկոլ Փաշինյանը հավասար են, նույն քաղաքական կշիռն ունեն։ Բայց նրանք տարբեր բևեռներ ունեն և համեմատելի չեն։ Պարզապես կառավարության, պետության դեմ հալածանքներ են սկսվել, թե իբր պետությունը կործանվում է և այլն։ Չկա նման բան։

Հակառակը՝ պետությունը հզորանում է, իսկ մեր երկրի առաջվա կործանարարները ընդամենը  չեն հաշտվում դրա հետ։ Նրանց բոլոր հայտարարությունները, ելույթները, քաղաքական քայլերը  ուղղված են պետության դեմ, որը ազգի դավաճանություն է։

Պետության դեմ գործելը դավաճանություն է։ Քաղաքական ուժը իշխանության գործողություններին պետք է դեմ լինի, այլ ոչ թե պետությանը։ Ժողովրդի ընտրյալը եկել, իշխանություն է վարում։ Նրա վարած քաղաքականությունը կարելի է քննադատել։

Քննադատելը քաղաքական քայլ է, բայց պետության դեմ գործելը լրիվ ուրիշ բան է, դա քաղաքականություն չէ։

– Դուք ասացիք, որ Ծառուկյանը ընդամենը Քոչարյանի օպերատորն է։ Ուզում եք ասել, որ Ծառուկյանին օգտագործո՞ւմ են Քոչարյանն ու մյուսները։

– Իհարկե։ Նա օպերատոր է։ Ոնց է բիզնեսում՝ մեկին օպերատոր են նշանակում։ Այդպես էլ հիմա Ծառուկյանին մյուսները օպերատոր են կարգել, քանի որ ԲՀԿ-ն իրենց համար բիզնես է, իսկ Ծառուկյանն էլ այդ բիզնեսում օպերատորություն է անում։ Թե չէ այդ երբ  Ծառուկյանը դարձավ քաղաքական գործիչ, այդ ոնց նրան բերին նշանակեցին «Բարգավաճի» ղեկավար։ Ծառուկյանը ղեկավար չի, նա ղեկավարվող է։ Իսկ եթե ղեկավարվող չլիներ, իրեն  այդ օպերատորի պաշտոնը չէին տա։ Ոչ  ոք չի մոռացել 2015 թվականը, երբ հանրապետականները նրան բացահայտ հռչակեցին դոդի Գագո։

– Ի տարբերություն 2015-ի, Ծառուկյանն ասում է, որ այս անգամ մինչև վերջ է գնալու։ Անբարոյականի զավակ լինեմ, եթե հետ կանգնեմ՝ հայտարարեց նա։

– Հեսա կտեսնենք, թե ոնց էլի կհրաժարվի էս ամենից, ոնց հետ կկանգնի, բայց այս անգամ դա չի ներվելու։ Նախկինում ֆինանսական, տնտեսական փոխհարաբերություններ կային, բայց հիմա դա չկա։ Նիկոլը հայտարարել է, որ  եթե ինքը կոռուպցիայի  հետ գործ ունենա, իրեն հրապարակային կախաղան բարձրացնեն։ Նիկոլը Սերժ չի։ Նրանք տարբեր մարդիկ են։ Նիկոլը նատուրալնի հայ է։ Հիմա կտեսնենք՝ ինչ կլինի։ Ծառուկյանին ինչ ասել են, նա է անում։ Նա անսկզբունք մարդ է։ Հիմա ուղղակի էլ չի կարող գալ հուշագիր ստորագրել։ Ընտրություններից առաջ ժողովուրդը կանգնած էր, իրեն ձայներ էր պետք, եկավ Նիկոլի հետ բարիշեց, բայց բանից պարզվեց, որ նա դրա արժեքն էլ չհասկացավ։ Իմ կարծիքով՝ Ծառուկյանին պետք է զրկել անձեռնմխելիությունից և հարուցված քրեական գործերի շրջանակներում նրան կալանավորել։

– Պարոն Աղաբաբյան, բայց այն, որ ԲՀԿ-ն, ՀՀԿ-ն ու մյուս ուժերը ընտրությունների ժամանակ ընտրակաշառք էին բաժանում՝ հայտնի էր բոլորին։ Ի՞նչ իմաստ կար հեղափոխությունից հետո սպասել ևս երկու տարի։ Կամ մյուս դրվագներով հնարավոր չէ՞ր ավելի վաղ այդ ամենը բացահայտել։ Չե՞ք կարծում, որ հենց այս փաստն է նրանց թույլ տալիս շահարկել քաղաքական հետապնդումների մասին պնդումները։

– Կիսատ գործ չի թողնվելու։ Այդ ամենը ջրի երես էր պետք հանել։ Դրա համար ժամանակ էր պետք։ Այդ ամենը արվում է նաև մնացածի հետ։ Ուղղակի մի քիչ ժամանակ է պետք ապացույցներ ճարելու, քննություն իրականացնելու համար։ Մարդիկ 30 տարի շարունակ թալանել են այս երկիրը ու միլիարդատեր են դարձել և հիմա պետք է մարդկանց պատասխան տան, թե դա ինչպես  է եղել։

Поделиться
Класс
Send
img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը

img2466_AaBQI.jpeg

Կրակել է, մեքենայի տակ գցել ու գետն ընկել ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հասարակական 21300

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

Իրադարձային 13590

«Տղամարդ չե՞ս». իշխանական լրագրողը հարվածում է Նարեկ Կարապետյանի աջակիցներին, վիրավորում պատերազմի մասնակցին

Քաղաքական 2364

ՏԵՍԱՆՅՈւԹ Չորրորդ երեխայի դեպքում 2 միլիոն դրամ, հինգերորդ երեխայի դեպքում բնակարան. Սամվել Կարապետյան

Քաղաքական 1296

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

Հասարակական 513

«Արտադրված է Հայաստանում». Նիկոլ Փաշինյան

Քաղաքական 507

«Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ես հետևից կգրկեմ նրան, բայց ես սիրում եմ գրկել կանանց»․ Ռուբեն Հայրապետյան

Իրադարձային 486

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

Հասարակական 297

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

Քաղաքական 282

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

Հասարակական 225

Կարկուտ, անձրեւ եւ քամի. Եղականի տեսություն