Մուրադովը չի գնացել բանակցություններին` փաստաթուղթ կա սեղանին. Հրապարակ

Մուրադովը չի գնացել բանակցություններին` փաստաթուղթ կա սեղանին. Հրապարակ

Քաղաքական Ipress 2021-05-19 16:53:00 2286
muradov_pkx-T.jpg

Hraparak.am-ը գրում է. Այսօր տեղեկություն տարածվեց, որ ադրբեջանցիները չեն ներկայացել ժամը 14։00-ին նախատեսված բանակցություններին`սահմանախախտման հարցերի քննարկմանը։ Լուրեր տարածվեցին նաեւ, որ ռուսական խաղաղապահ զորքերի հրամանատար, գեներալ Ռուստամ Մուրադովն ու հայկական կողմը գնացել են բանակցություններին, իսկ ադրբեջանական կողմը՝ ոչ։

Թե որն է պատճառը, փորձեցինք ճշտել Արցախի ԱԻ պետական ծառայության տնօրենի նախկին տեղակալ, գնդապետ Բորիս Ավագյանից, որը սերտ առնչություններ ունի Մուրադովի հետ։ «Ես չունեմ էդպիսի տեղեկություններ, որ գեներալ Մուրադովը գնացել է Ստեփանակերտից Գորիս»,-ասաց նա։


-Իսկ ինչո՞վ է պայամանավորված այս բանակցությունների չեղարկումը։

- Բանակցություններն ունեն հիմք, չէ՞, ինչ-որ առարկա, որի շուրջ պետք է բանակցեն։

-Առարկան ադբեջանցիների առաջխաղացումն է Սև լճի եւ Վարդենիսի տարածքում։ 

-Միայն դա՞ է առարկան։ Ես կարծում եմ՝ ճիշտ կլինի, որ Դուք հարցում կատարեք պաշտպանության նախարարություն և կառավարություն, թե այլ ի՞նչ առարկաներ կան բանակցային պրոցեսի մեջ։ 

-Ճի՞շտ է, որ բանակցային սեղանին կա ինչ-որ փաստաթուղթ, որով Տավուշից վեց գյուղ է տրվելու և Արարատից՝ Տիգրանաշեն գյուղը՝ նախկին Քյարքին։ 

-Ես չեմ բացառում, որ կան փաստաթղթեր, որովհետև բանակցությունների ընթացքում, անշուշտ, ձևավորվում են փաստաթղթեր, որովհետև բանակցությունները չեն կարող միայն բանավոր տեղի ունենալ։ 

Մենք փորձեցինք կապ հաստատել ինչպես Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանի, այնպս էլ ՊՆ խոսնակ Գևորգ Ալթունյանի հետ, սակայն առաջինը չէր պատասխանում զանգերին, երկրորդի հեռախոսն անջատած էր։ Դիմեցինք ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանին, վերջինս էլ առաջարկեց մեզ դիմել ուժային կառույցներին, քանի որ այդ հարցով ուժայիններն են բանակցում։

Մանրամասները` սկզբնաղբյուր լրատվամիջոցում

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը