Մովսես Հակոբյանը հայտարարագրում գույքի դիմաց նշել է՝ «հանձնել եք թշնամուն»

Մովսես Հակոբյանը հայտարարագրում գույքի դիմաց նշել է՝ «հանձնել եք թշնամուն»

Հասարակական Ipress 2021-03-16 18:00:00 1815
movses-hakobyan_S5JKg.jpg

iPress.am-Տասն օր առաջ զավեշտալի դեպք է գրանցվել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի շենքում: Yerevan.Today-ին հայտնի է դարձել, թե ինչպես է ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի նախկին պետ, ռազմական նախկին տեսուչ Մովսես Հակոբյանը իր ունիկալ, բայց ցավալի գրառումներով մեծ լարվածություն է առաջացրել էթիկայի հանձնաժողովականների մոտ:

Արցախում բնակված գեներալ-գնդապետն իր ամբողջ կարողությունները, բնականաբար, կուտակել էր հանձնված տարածքներում․ հայտարարագրելիս մարդը ստիպված անկեղծացել է։ Որպեսզի գործող իշխանությանը Արցախում իր ունեցվածքի մասին վերջին հայտարարագիրը ներկայացնի, գեներալ-գնապետ Մովսես Հակոբյանն ամեն մի անշարժ գույքի  գտնվելու շրջանը,  հողի ու առանձնատան արժեքը, մակերեսը նկարագրելիս տողի վերջում լրացրել է՝ «հանձնել եք թշնամուն», «տվել եք հակառակորդին», «նվիրել եք Ալիևին»:

Սա, ըստ աղբյուրի, բավականին լուրջ խառնաշփոթ է առաջացրել հանձնաժողովի ներսում, ավելորդ սկանդալից խուսափելու համար խնդրել են գեներալին՝ վերանայել գրառումները: Մոսին սկզբում հրաժարվել է՝ ասելով, որ իրողությունը ներկայացրել է այնպես, ինչպես կա, սակայն ավելի ուշ  գեներալ-գնդապետի հետ տարածք մտած մտերիմներից մեկի միջամտությամբ խմբագրվել է ծնունդով հադրութցի գեներալի հայտարարագիրը։ Իսկ թե ինչպես՝ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հրապարակումից հետո պարզ կդառնա:

Yerevan.Today-ի հետ զրույցում Մովսես Հակոբյանը չհերքեց իր հայտարարագիրը  յուրահատուկ ձևակերպումներով ներկայացնելու մասին լուրը․ միայն քմծիծաղով հավելեց․ «Իսկ ի՞նչ պիտի անեի... Գրեի՝ վաճառե՞լ եմ,  հա՞, կեղծե՞ի հայտարարագիրս , թե՞ գրեի՝ ինքս եմ նվիրել  թշնամուն՝ իմ ձեռքով, իմ ստեղծածը... էս ա իրականությունը։ Այն է, ինչ կա։ Բայց ասեմ՝ այդ անկեղծությունը, ցավոք, չի արտացոլվել վերջնական հայտարարագրում»:

Մանրամասները` սկզբնաղբյուր լրատվամիջոցում:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը