Մոսկվայում հայի ծեծի ենթարկելու տեսանյութը հայտնվել է համացանցում (վիդեո)

Մոսկվայում հայի ծեծի ենթարկելու տեսանյութը հայտնվել է համացանցում (վիդեո)

Միջազգային Ipress 2020-04-16 13:30:00 7623
befunky-collage-8_76X8N.jpg

Այսօր սոցցանցերում հրապարակվել է Մոսկվայում ՃՏՊ-ի աշխատակիցների կողմից ազգությամբ հայ տղամարդու դաժան ձերբակալման տեսանյութը: Տեսանյութին կից մեկնաբանության մեջ նշվում է, որ տեսանյութը նկարահանվել է ապրիլի 13-ի առավոտյան Յուժնոյե Տուշինո թաղամասում, իսկ վարորդը Ռուսաստանի քաղաքացի Վաչագան Հովասափյանն է:

Նշվում է նաեւ, որ ձերբակալման ընթացքում ճանապարհային ոստիկանության աշխատակիցները ծեծի են ենթարկել վարորդին, ինչի հետեւանքով տղամարդը ուղեղի ցնցում, դեմքի ոսկորների կոտրվածքներ եւ բազմաթիվ կապտուկներ է ստացել:

ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ին հաջողվել է կապ հաստատել Վաչագանի եղբոր` Արտակ Հովասափյանի հետ եւ պարզել, որ երկու եղբայրները ծնվել եւ մեծացել են Մոսկվայում, այժմ սովորում են Ռուսաստանի Դաշնության կառավարությանն առընթեր Ֆինանսական համալսարանում եւ զբաղվում են սպորտով: Արտակի խոսքով` իր եղբորը կանգնեցրել են հանդիպակած գծով ավտոմեքենան վարելու համար, որը, ինչպես նա պնդում է, ձերբակալման վայրում բացակայում է. կա եզրային գիծ, ինչը կարող է հաստատել միջադեպի ականատեսը:

Արտակ Հովասափյանը հայտնել է, որ իր եղբոր հետ կոնֆլիկտի պատճառ է դարձել Ճանապարհային ոստիկանության աշխատակցի հրաժարվելը վերադարձնել վարորդական իրավունքը, ինչից հետո, ըստ Արտակի, Վաչագանին գցել են գետնին եւ ծեծի ենթարկել: Դեպքի ականատեսը` տեղի բնակչուհին, շտապօգնություն եւ ոստիկանություն է կանչել` Վաչագանին ճանապարհային ոստիկանության աշխատակիցներից պաշտպանելու համար: Ինքը` Արտակ Հովասափյանը, դեպքի վայր է ժամանել եղբոր զանգից հետո, սակայն ճանապարհային ոստիկանության աշխատակիցները Վաչագանին տարել էին Քննչական մեկուսարան` չսպասելով շտապօգնության անձնակազմի ժամանմանը. բժիշկները ստիպված էին Վաչագանին հիվանդանոց տեղափոխել արդեն Քննչական մեկուսարանից:

Արտակ Հովասափյանի խոսքով` նույն ճանապարհային ոստիկանության աշխատակիցները, ովքեր իր եղբորը ծեծի էին ենթարկել, Վաչագանի հետ միասին հիվանդանոց էին եկել եւ գետնով քարշ տալով նստեցրել են նրան ավտոմեքենան եւ տարել հիվանդանոցից:

Վաչագան Հովասափյանն ու վկան, ով տեսագրել էր ծեծի միջադեպը, արդեն իսկ մի քանի դիմում են ներկայացրել տարբեր իրավապահ մարմիններին, ինչին հաջորդել են ճանապարհային ոստիկանության աշխատակիցների պատասխան դիմումներն այն մասին, որ Վաչագանը հարվածել է իրենց: «Նա անձամբ է ինձ ասել, որ մատով չի կպել: Եվ  նա ինքնին բռնկվող մարդ չէ: Բացի այդ, նա ախտորոշում ունի` վահանագեղձի հիվանդություն, ինչը հաստատում է նրա դանդաղկոտությունը գործողությունների ժամանակ, եւ նա, ապրիորի կերպով, չէր կարող հարձակվել եւ, առավել եւս, ծեծի ենթարկել»,- ասել է Արտակ Հովասափյանը:

Այժմ դատավարություն է սկսվել, Վաչագան Հովասափյանը գտնվում է կասկածյալի կարգավիճակում Ռուսաստանի Քրեական օրենսգրքի 318-րդ հոդվածով` պետական ծառայողների դեմ ուժի գործադրման մասին: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվում:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը