Մոսկվայի ու Բաքվի համատեղ պատասխանը Հայաստանին

Մոսկվայի ու Բաքվի համատեղ պատասխանը Հայաստանին

Քաղաքական Ipress 2022-03-30 00:39:00 6513
rus-xaxaxapahner-meqena_8jGhf.jpg

Lragir.am-Մարտի 28-ի երեկոյան Հայաստանի Անվտանգության խորհուրդը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ Ադրբեջանը «հող է նախապատրաստում նոր սադրանքների և Լեռնային Ղարաբաղի վրա հարձակման համար»։

Այս իրավիճակում Անվտանգության խորհուրդն առաջարկում է Ադրբեջանին անհապաղ սկսել բանակցությունները համապարփակ խաղաղ համաձայնագրի շուրջ։ Անվտանգության խորհուրդը, «միջազգային հանրության ուշադրությունը հրավիրելով Լեռնային Ղարաբաղում և հայ-ադրբեջանական սահմանին ռազմական բախումների հնարավորության վրա, անհրաժեշտ է համարում գործարկել միջազգային զսպման մեխանիզմներ՝ տարածաշրջանում ռազմական նոր էսկալացիան և էթնիկ զտումները կանխելու համար»:

Հայտարարությունը տագնապալի էր, հասարակությունը Անվտանգության խորհրդի հայտարարության մեջ տեսավ նախազգուշացում նոր պատերազմի մասին։ Միեւնույն ժամանակ, հայտարարության մեջ առանցքային բառերն էին «խաղաղության պայմանագրի» և զսպման միջազգային մեխանիզմների գործարկման մասին խոսքերը։

Ինչ վերաբերում է մեխանիզմներին, ապա նախօրեին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահի և համանախագահող երկրների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դեսպանների հետ։ Հանդիպման վերաբերյալ հաղորդագրություններում չկան զսպման մեխանիզմների և ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով բանակցությունների վերսկսման մասին հիշատակումներ։

Բայց ի պատասխան Երեւանի երեկվա հայտարարության՝ Բաքուն կրկին հիշեցրել է այն հինգ կետերը, որոնց շուրջ երկար ժամանակ «առաջարկում էր» խաղաղության պայմանագիր կնքել։ Իսկ Մոսկվան արտգործնախարարության մակարդակով հայտարարեց, որ ակտիվորեն կնպաստի Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը «երեք երկրների ղեկավարների առկա պայմանավորվածությունների հիման վրա, այդ թվում՝ սահմանազատման և սահմանագծման, տնտեսական ու տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցերում»։

Զուգահեռ տեղեկություններ հայտնվեցին Արցախում ռուսական կոնտինգենտի համալրման մասին՝ ռուսական կողմի այս հայտարարությունը թերեւս պատասխան էր հայկական կողմի՝ «զսպման միջազգային մեխանիզմների» վերաբերյալ հիշատակությանը։

Հիշեցնենք, որ Բաքուն հինգ կետերից վերջնագիրը հրապարակեց այն բանից հետո, երբ Հայաստանը հայտարարեց, որ լրացուցիչ առաջարկներ է ներկայացրել ԵԱՀԿ Մինսկի խմբի միջոցով։ Երեւանը վեհերոտ հայտարարեց, որ կարգավորումը տեսնում է Մինսկի խմբի ձեւաչափում։ Դրանից հետո Բաքուն անջատեց Արցախի գազը, ռուսական զորքերը հայ դիրքապահներին համոզեցին լքել Փառուխ գյուղը, որից հետո ադրբեջանցիները մտան այնտեղ։

Ելնելով իրադարձությունների այս դինամիկայից՝ կարելի է ենթադրել, որ Մոսկվան և Բաքուն պնդում են «եռակողմ համաձայնագրերի» վրա հիմնված «խաղաղության պայմանագիր»։ Իսկ Մինսկի ձևաչափը վերսկսելու և միջազգային զսպման մեխանիզմներ ներգրավելու Երևանի հայտարարություններին Բաքուն և Մոսկվան պատասխանում են հումանիտար ճգնաժամ և ներխուժումներ կազմակերպելով։

Այս տրամաբանությամբ պետք է սպասել նոր «փաստարկներ»՝ հօգուտ Բաքվի ու Մոսկվայի պայմաններով «խաղաղության պայմանագրի» ստորագրման։ Եվ այդ ժամանակ Երեւանին «ոչինչ չի մնա», քան հաշտության պայմանագիր կնքելը։ Այդ ժամանակ Հայաստանի իշխանությունը կասի, որ փորձել է զսպման միջազգային երաշխիքներ ստանալ, բայց դրա համար պատրաստ չի եղել նոր կյանքեր զոհաբերել։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը