Մոսկվան ստիպված էր հանել դիմակը և հայտարարել, որ Վաշինգտոնը ձախողել է ռուս-թուրքական ծրագրերը

Մոսկվան ստիպված էր հանել դիմակը և հայտարարել, որ Վաշինգտոնը ձախողել է ռուս-թուրքական ծրագրերը

Քաղաքական Ipress 2021-05-05 23:11:00 408
mlo_2btPY.png

iPress.am-   «Հայոց ցեղասպանության ճանաչման մասին Բայդենի հայտարարությունից հետո իրավիճակը փոխվել է, քանի որ խաթարվեց Երեւանի և Անկարայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Իսկ առանց դրա կոմունիկացիոն միջանցքներ ստեղծելը անհնար է։ «Միայն ռուս խաղաղապահների ճնշման և ԱԴԾ ուժերի շնորհիվ դա անհնար է», ասել է ռուս քաղաքական գործիչ Ստանիսլավ Տարասովը։

Ջո Բայդենի ճանաչումից հետո իրավիճակն իսկապես կտրուկ փոխվել է։ Ռուսաստանը դեն է նետել բոլոր քարոզչական դիմակները եւ միարժեք կանգնել Թուրքիայի պաշտպանության դիրքերում, իրեն հակադրելով Հայաստանին և ԱՄՆ-ին։

Բայդենի հայտարարության վերաբերյալ ՌԴ նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը ասել է ․ «Թուրքիայի ինքնիշխանությունը և Թուրքիայի հավատարմությունը ինքնիշխան զարգացման ուղուն մտահոգության առարկա է ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի։ Վաշինգտոնին դուր չի գալիս, թե ինչպես Է Էրդողանը վստահորեն առաջնորդում Թուրքիան առաջ, նրանք գերադասում են հնազանդ Թուրքիա։ Բայց դա այդպես չէ, Թուրքիան հիմա ուրիշ է, ամուր կանգնած իր ոտքերի վրա», ասել է Պեսկովը։

Նույն օրը Պեսկովը հայտարարել է, որ Բայդենի կողմից ճանաչումը արտացոլում է «ավանդական ամերիկյան բլիթի և մահակի քաղաքականությունը», և ԱՄՆ-ը դա չի անում հանուն Հայաստանի, «չցանկանալով խորանալ Օսմանյան կայսրության պատմության մեջ»։ Սա ոչ այլ ինչ է, քան Կրեմլի կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնական ժխտում:

Ստացվում է, որ Ռուսաստանն ու Թուրքիան փորձել են զավթել Մեղրին և բացել «թյուրքական միջանցքը», բայց ԱՄՆ-ն, ճանաչելով Ցեղասպանությունը, ձախողել է գործընթացը։ Եվ Ռուսաստանը ստիպված էր հանել դիմակը և հայտարարել, որ Վաշինգտոնը ձախողել է ռուս-թուրքական ծրագրերը։

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք Վաշինգտոնը մտադիր է ճնշում գործադրել Անկարայի վրա, որպեսզի վերջինս ձեռնարկի կարևոր քայլեր Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու ուղղությամբ, Հայաստանում ԱՄՆ դեսպանը Լինն Թրեյսին նշել է, որ վաղուց կար հետաքրքրություն` նպաստելու Հայաստանի և Թուրքիայի միջև հաշտեցմանը և տարածաշրջանում ավելի լայն հաշտեցմանը։ ԱՄՆ-ն թերեւս կարծում է, թե Անկարան պահը բաց է թողել, և հիմա Վաշինգտոնը կառուցելու է իր խաղը։

Վերադառնալով կոմունիկացիաներին, որոնք, ինչպես ասում է Տարասովը, «միայն ռուս խաղաղապահների ճնշման եւ ԱԴԾ ուժերի շնորհիվ» դժվար կլինի բացել, նշենք, որ Լին Թրեյսին Սյունիքի մարզ կատարած այցից հետո հայտարարել է. «Սա (կոմունիկացների բացումը) օգուտ կբերի տարածաշրջանում բոլորին՝ Հայաստանին, Թուրքիային, Ադրբեջանին, Վրաստանին։ Սա շատ կարևոր խնդիր է։ Բայց կան հրատապ խնդիրներ, որոնք պետք է լուծվեն՝ ելնելով հետկոնֆլիկտային իրավիճակից: Սա մի հարց է, որտեղ շատ կարևոր դեր կարող է ունենալ Մինսկի խումբը, որպեսզի մենք կարողանանք հասնել ավելի լուրջ հաշտության», ասել է դեսպանը։

Հիշեցնենք, որ Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը Բայդենի կողմից Ցեղասպանության ճանաչման հետ կապված հայտարարել է. «Խաղաղությունն ու հանգստությունը մեր տարածաշրջանում ոչ թե հայկական սփյուռքի և այն իրենց նպատակների համար օգտագործող երկրների խնդիրն է, այլ տարածաշրջանային երկրների ՝ Թուրքիայի և Հայաստանի համատեղ խնդիրը»։ Անկարան, ըստ երևույթին, Ռուսաստանի միջոցով «լուծել է» Հայաստանի հարցը, բայց չի կարողացել հաղթահարել սփյուռքին։

Աղբյուրը՝ Lragir.am

Поделиться
Класс
Send
img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը

img2466_AaBQI.jpeg

Կրակել է, մեքենայի տակ գցել ու գետն ընկել ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հասարակական 21300

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

Իրադարձային 13590

«Տղամարդ չե՞ս». իշխանական լրագրողը հարվածում է Նարեկ Կարապետյանի աջակիցներին, վիրավորում պատերազմի մասնակցին

Քաղաքական 2364

ՏԵՍԱՆՅՈւԹ Չորրորդ երեխայի դեպքում 2 միլիոն դրամ, հինգերորդ երեխայի դեպքում բնակարան. Սամվել Կարապետյան

Քաղաքական 1296

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

Հասարակական 513

«Արտադրված է Հայաստանում». Նիկոլ Փաշինյան

Քաղաքական 507

«Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ես հետևից կգրկեմ նրան, բայց ես սիրում եմ գրկել կանանց»․ Ռուբեն Հայրապետյան

Իրադարձային 486

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

Հասարակական 297

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

Քաղաքական 282

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

Հասարակական 228

Կարկուտ, անձրեւ եւ քամի. Եղականի տեսություն