Մոսկվան շտապեցնում է Անկարային․ քիչ ժամանակ է մնացել

Մոսկվան շտապեցնում է Անկարային․ քիչ ժամանակ է մնացել

Միջազգային Ipress 2020-12-30 19:30:00 1638
nfo_cYjUl.jpg

Lragir.am-ը գրում է.

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլյութ Չավուշօղլուն հայտարարել է իր ռուս գործընկերոջ՝ Սերգեյ Լավրովի հետ Ադրբեջանի սահմանների անվտանգությունը քննարկելու մտադրությունների մասին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Մենք համագործակցում ենք Ռուսաստանի հետ շատ ոլորտներում, նույնիսկ եթե որոշ հարցերում մեր հայացքները տարբերվում են: Մենք նաեւ կքննարկենք Ադրբեջանի եւ Հայաստանի թեման: Անհրաժեշտ է, որպեսզի Ադրբեջանի սահմանների անվտանգությունն ապահովվի միջազգային իրավունքի միջոցների շրջանակում: Այդ հարցում մենք դիտարկում ենք քայլերը, որոնք անհրաժեշտ կլինի ձեռնարկել», ասել է նա:

Լավրովը եւ Չավուշօղլուն հանդիպելու են դեկտեմբերի 29-ին Սոչիում։ Այս օրերին Սյունիքում տեղի է ունենում սահմանների տեղորոշման գործընթացը, որն, ըստ վարչապետի, իրականացվում է բանավոր պայմանավորվածությամբ։ Դրա արդյունքում Սյունիքի ճանապարհներն անցնում են ռուս-թուրքական վերահսկողության տակ, տեղորոշումն անցկացվում է ռուս-թուրքական պայմանավորվածություններով։ հայաստանը մասնակից չէ դրան, Հայաստանի մասնակցությունը բացառվում է այդ պայմանավորվածությունների տրամաբանությամբ։ Այդ մասին բացահայտ խոսում են թե ռուսները, թե թուրքերը։

Այսպես կոչված անվտանգության միջանցքներից մեկն անցնելու է Սյունիքով։ Ենթադրվում է, որ դրան հետեւելու է այսպես կոչված «Ադրբեջանի» ճանաչումը Հայաստանի կողմից։ Հեռանկարում, այլ «անվտանգության միջանցքների» ձեւավորմամբ ենթադրվում է, որ հերթը հասնելու է Հայաստանի եւ Թուրքիայի սահմաններին, որոնք որոշվել են 1921 թ․ ռուս-թուրքական պայմանագրերով, որոնց տակ Հայաստանի ստորագրությունը չկա։

2021-ի մարտին լրանում է Մոսկվայի պայմանագրի 100-ամյակը, Մոսկվան շտապեցնում է Անկարային՝ ավարտին հասցնելու սահմանների «դեմարկացիան», ռուսական պետության ներքին ու արտաքին անորոշությունների ու հնարավոր փլուզումների ֆոնին։

Ըստ ամենայնի, Նիկոլ Փաշինյանը սա նկատի ուներ, երբ ասում էր, որ Սյունիքում եւ Հայաստանում ստեղծվում է անվտանգության նոր համակարգ։ Հետխորհրդային ժամանակաշրջանը, հայ-ռուսական-ՀԱՊԿ անվտանգության համակարգերը, որոնցում մակաբուծում էր եւ շարունակում է մակաբուծելու հույսեր փայփայել հայկական ողորմելի քաղաքական դասը, ավարտվում է։ Այլ որակի քաղաքական դասի պայմաններում դա տեղի կունենար այլ սահմաններում եւ այլ պայմաններով։ Դա դեռ առջեւում է, սակայն 30-ամյա քաղաքական դասն իր երեք նախագահներով ու վարչապետով այլեւս անցյալում է։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը