Մոսկվան փորձում է կրկին չոր դուրս գալ. Սկզբի համար՝ Արցախի 1994 թ. սահմաններին վերադարձը եւ Նախիջեւանի վերաինտեգրումը Հայաստանին

Մոսկվան փորձում է կրկին չոր դուրս գալ. Սկզբի համար՝ Արցախի 1994 թ. սահմաններին վերադարձը եւ Նախիջեւանի վերաինտեգրումը Հայաստանին

Քաղաքական Ipress 2021-03-24 17:31:00 945
bkkk_ZIM59.jpg

iPress.amՀայաստանում սկսել է «հետպատերազմյա նորմալացման» փուլը. բոլորը տարվել են այսպես կոչված ընտրությունների, նոր ու հին օրենսգրքերի, ընտրությունը նորով, թե հնով անելու եւ այլ թեմաներով: Հետպատերազմյա առաջին փուլի Նիկոլ-17 թամաշայով եւ Իսկանդեր-ԳՇ սկանդալով տեղի ունեցավ Մոսկվայի լիարժեք վերահսկողության հաստատումը Հայաստանում: Կրեմլից հայտարարեցին, Հայաստանում ՌԴ դեսպանն էլ կրկնեց, որ Հայաստանում բոլորն իրենցն են եւ կարող են զբաղվել ներքին հարցերով, պայմանով, որ դա «չազդի Ղարաբաղում իրավիճակի վրա»:

Մոսկվան փորձում է չոր դուրս գալ այս պատմությունից: Նոյեմբերի 9-ից առաջ եւ հետո պատերազմի հանգամանքների խնամքով կառուցված վարկածը, որը երկրորդում էին հայաստանյան քաղաքական ուժերի ու զլմ-ների գերակշիռ մեծամասնությունը, արդյունք չտվեց թե Ռուսաստանի վարկի, թե Հայաստանում համապատասխան զարգացումների առումով: Բանն այն է, որ ռուսական քարոզչությունը խորհրդային ավանդույթի ուժով ընկալվում է հակառակ իմաստով, եւ հայ հանրության զգալի մասի մոտ հենց այդպես էլ ընկալվեց:

Հարկ էր փոխել քարոզչությունը եւ անցնել «փափուկ ուժի» ուղիղ կիրառմանը: Ռուսաստանը տարբեր մակարդակներով մի շարք խոստովանություններ արեց պատերազմը նախաձեռնելու, հայերի հաղթանակը թույլ չտալու, խաղաղապահների մուտքի պայմանների, սպառազինության եւ այլնի մասով: Միեւնույն ժամանակ, դա ուղեկցվում է թուրքական սպառնալիքի գեներացմամբ, առավել եւս, որ այդ սպառնալիքն իրական է: Հայաստանի ներքին կյանքին ուղիղ միջամտությունն արտահայտվեց ՌԴ դեսպանի ելույթում, որտեղ նա բաց հանձնարարականներ տվեց Հայաստանի ներքին քաղաքական առաջիկա դասավորության, Ռուսաստանի հետ «ինտեգրացիայի խորացման», «մեր ժողովուրդների» նույնության վերաբերյալ: Դեսպանի ուղերձին անդրադարձել ենք, առաջիկայում առավել մանրամասն կանդրադառնանք դրանց:

100 տարվա մեջ Ռուսաստանը երկրորդ անգամ է «վերադառնում» Հայաստան ու Կովկաս Հայաստանի տարածքների ու արյան հաշվին: 100 տարի առաջ դա բացատրվեց սոցիալիստական ինտերնացիոնալով (հայերը հանուն ինտերնացիոնալի զոհասեղանին դրեցին ամենաթանկը՝ իրենց տարածքները, գրում էր Պրավդա թերթը), ներկայում՝ ռուս-թուրքական եղբայրությամբ ու էթնո-քաղաքական ընդհանրություններով: Հանուն դրա՝ հայերը պետք է մոռանան իրենց պահանջները, այլապես դա ինքնասպանություն կլինի՝ Պուտին, նոր պատերազմ կլինի նոր կորուստներով՝ Կրեմլի փորձագիտական խումբ:

Հայաստանում հինգերորդ շարասյան ստեղծումով եւ սպառնալիքներով Մոսկվան փորձում է այս անգամ էլ չոր դուրս գալ այս պատմությունից, «ավելի խոր ինտեգրացիայի եւ մեր նույնության» անվան տակ:

Հայաստանում համաձա՞յն են: Բաղրամյան դատարկ պողոտան ու Նիկոլի հավաքները ցույց են տալիս, որ հանրությունը մեծ մասով մերժում է ռուս-թուրքական ծրագրերն ու դրանց սպասարկուներին: Ռուսաստանը չպետք է չոր դուրս գա այս պատմությունից. սկզբի համար՝ Արցախի 1994 թ. սահմաններին վերադարձը եւ Նախիջեւանի վերաինտեգրումը Հայաստանին:

Աղբյուրը՝ Lragir.am

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը