Մինչեւ 82 մլն դրամ փոխհատուցում՝ զոհված եւ վիրավոր զինծառայողի ընտանիքին. Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ

Մինչեւ 82 մլն դրամ փոխհատուցում՝ զոհված եւ վիրավոր զինծառայողի ընտանիքին. Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ

Հասարակական Ipress 2020-10-25 14:01:00 1044
hib_IGDCQ.jpg

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի միակ առաքելությունն՝ ապահովագրել հայրենիքի սահմանները պաշտպանելու ժամանակ զոհված եւ վիրավոր դարձած մեր հերոսների կյանքն ու առողջությունը։ Այս մասին հայտարարել է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանը՝ անդրադառնալով հիմնադրամի կողմից զոհված կամ վիրավորում ստացած զինծառայողներին դրամական փոխհատուցում տալուն։

«Եթե նրանց հետ որեւէ դժբախտ դեպք տեղի ունենա, նրանք զոհվեն կամ հաշմանդամ դառնան հայրենիքի սահմանների պաշտպանության ժամանակ, ապա մեր հիմնադրամը նրանց ընտանիքներին կատարելու է 20 տարվա փոխհատուցում, որոնք կատարվելու են 58 մլն դրամից մինչեւ 82 մլն դրամ՝ կախված տվյալ զինծառայողի զինվորական դասից»,- ասաց Վարուժան Ավետիքյանը եւ հավելեց որ սկզբում միանվագ գումար են փոխանցելու, հետո ամսեկան կտրվածքով։

Նրա խոսքով՝ եթե զինծառայողն ունի 3 եւ ավելի երեխա, ապա ամսեկան կտրվածքով լրացուցիչ 100 հազար դրամ է փոխանցվելու. «Մեր շահառուները կարող են լինել զոհված զինծառայողի ծնողները, կինը կամ ամուսինը, եւ երեխաները, բացառիկ դեպքում քույր ու եղբայրը»։

Ըստ նրա՝ իրենք ամեն ջանք գործադրում են, որպեսզի փոխհատուցումները սկսվեն հոկտեմբեր ամսից կատարել։ 

Նա հավելեց նաեւ՝ կամավորները, որոնք պաշտոնական կարգով մեկնել են հայրենիքի սահմանների պաշտպանելու, նրանց եւս փոխհատուցում կտրվի։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը