Միքայել Մինասյանը կկալանավորվի․ նոր հանցանքներ է բացահայտվել

Միքայել Մինասյանը կկալանավորվի․ նոր հանցանքներ է բացահայտվել

Հասարակական Ipress 2020-07-05 16:01:00 2100
cn_9P1cx.jpg

«ՉԻ» տեղեկություններով, Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանին կալանավորելու վերաբերյալ ՊԵԿ-ը նոր միջնորդություն է ներկայացնելու:

Նախ, հիշեցնենք, որ Միքայել Մինասյանը որպես մեղադրյալ է ներգրավվել Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում քննվող քրգործի շրջանակում միանգամից 3 հոդվածով:

Պետեկամուտների կոմիտեն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Մինասյանը մեղադրվում է ապօրինի հարստացման, հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ։ Քրեական գործն, ըստ ՊԵԿ-ի, հարուցվել է դեռևս մարտ ամսին, նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների հիման վրա որոշում է կայացվել Մինասյանին ներգրավել որպես մեղադրյալ, նրա նկատմամբ հայտարարվել էր հետախուզում։

Դրանից հետո Միքայել Մինասյանի պաշտպանները անընդհատ'տարբեր պատճառաբանություններով, ձգձգում են դատական նիստերը, քանի որ' մեր ունեցած տեղեկություններով,  նախաքննական մարմինը էլ ավելի է ամրացրել իր դիրքերը, փաստերի հավաքագրման ու մեղադրանքի հիմնավորման տեսանկյունից և սա հայտնի էր դարձել նաև Մինասյանի պաշտպանական թևին:

Մինասյանի պաշտպաններն արդեն մի քանի անգամ չեն ներկայացել դատական հերթական նիստին և ամեն անգամ նոր պատճառաբանությամբ: Ժամանակ շահելու այս մարտավարությունը կապված է ներքաղաքական զարգացումների հետ. այսինք, պաշտպանները ենթադրում էին, որ Հայաստանում կարող է այնպիսի իրավիճակ ստեղծվել, որի արդյունքում Միքայել Մինասյանը կխուսափի քրեական պատասխանատվությունից:

Բայց նախաքննական մարմինն այլևս մտադիր չէ տուրք տալ պաշտպանների գործողություններին և Միքայել Մինասյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդության հարցով նիստ է նշանակվել հենց վաղը' հուլիսի 5-ին: Այսինքն, նախաքննական մարմինն այնքան վստահ է իր վրա, որ կիրակի օրով է մտադիր լուծել հարցը: Թերևս, նաև այս պատճառով է, որ վերջին օրերին աննախադեպ հարձակում է սկսվել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան նստավայրի դատավոր Վահագն Մելիքյանի դեմ:

Քոչարյանա-միշիկական մեդիաները պարբերաբար տեղեկություններ են տարածում, թե ԱԱԾ-ն Վահագն Մելիքյանի դեմ լուրջ կոմպրոմատներ ունի, այդ իսկ պատճառով դատավորը ստիպված է լինելու բավարարել  ՊԵԿ-ը նոր միջնորդությունը: Բայց այս քարոզչական հարձակումն առանձնապես ազդեցություն չի ունեցել:

Աղբյուրը՝ 4rd.am
 

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը