Միլիարդները Ստամբուլի ռուս-ուկրաինական բանակցության «սեղանին»

Միլիարդները Ստամբուլի ռուս-ուկրաինական բանակցության «սեղանին»

Քաղաքական Ipress 2022-03-30 23:02:00 1614
99-1075_vngcj.jpg

1in.am-Ռուսաստանցի միլիարդատեր Ռոման Աբրամովիչը մասնակցում է Ստամբուլում մեկնարկած ռուս-ուկրաինական բանակցությանը, որի բացմանը ողջույնի խոսք է ասել Թուրքիայի նախագահ Էրդողանը: Ավելին, Աբրամովիչը բանակցության մեկնարկին անգամ խոսել է Էրդողանի հետ: Էրդողանի խոսնակ Իբրահիմ Քալընը ի պատասխան լրատվամիջոցների՝ ասել է, որ Աբրամովիչը ռուսական բանակցող պատվիրակության անդամ է: Ըստ Քալընի, Աբրամովիչին բանակցող է նշանակել ՌԴ նախագահ Պուտինը:

Հիշեցնենք, որ Ուկրաինայի նախագահ Զելենսկին էլ օրեր առաջ խնդրել էր Արևմուտքի երկրներին պատժամիջոց չկիրառել Աբրամովիչի նկատմամբ, քանի որ նա միջնորդ է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև: Սա աննախադեպ իրավիճակ է: Աշխարհաքաղաքական, դիվանագիտական բարդ գործընթացներում բանակցողի պաշտոնական կարգավիճակով ներգրավված է ռուսաստանցի միլիարդատերը, որը բիզնեսմեն է, տարիներ շարունակ ապրում էր Լոնդոնում:

Կա՞ նման նախադեպ, երբ աշխարհակարգային նշանակության գործընթացներում ներգրավված է բանակցող գործարար միլիարդատերը: Ըստ մամուլի, մարտին Աբրամովիչը այցելել է Լվով և Կիև, հանդիպում ունեցել նաև Ուկրաինայի նախագահ Զելենսկու հետ:

Ուկրաինայի դեմ ռուսական ռազմարշավի մեկնարկից ի վեր շատերն էին մատնացույց անում ռազմական գործողություններին զուգահեռ ծավալվող տարօրինակությունները: Օրինակ, երբ ուկրաինական որևէ քաղաք վերահսկողության տակ է վերցրել ռուսական զինուժը, միաժամանակ քաղաքում շրջում են քաղաքացիներ՝ ռուս զինվորների կողքով, անգամ բողոքի ակցիա անում «օկուպանտների» դեմ: Եվ մի շարք այլ տարօրինակ պատկերներ՝ պատերազմի համար տարօրինակ պատկերներ, իհարկե պատերազմի սարսափելի «օրինաչափ» պատկերներին, աղետին ու ավերին զուգահեռ: Այժմ էլ ահա բանակցային որոշակի տարօրինակություն՝ ՌԴ նախագահը լիազորում է միլիարդատեր գործարարին լինել միջնորդ, դա ընդունում է Ուկրաինայի նախագահը, նաև քաղաքական միջնորդ Թուրքիայի նախագահը: Ի՞նչն է պատճառը, որ Ռոման Աբրամովիչը ստացել է այդ կարգավիճակը: Ռուսաստանը չունի՞ դիվանագետներ: Մի՞թե Աբրամովիչը ի ծնե դիվանագիտական հանճար է: Թե՞ այդուհանդերձ, պատերազմի ու քաղաքականության հարցերին զուգահեռ, տեղի են ունենում քննարկումներ կապված նաև միլիարդավոր դոլարների հետ, ինչի պատճառով էլ տարիներ շարունակ Լոնդոնում բնակված, հրեական ծագումով ռուսաստանցի միլիարդատերը Ստամբուլում մասնակցում է ռուս-ուկրաինական բանակցությանը: Իսկ ի՞նչ միլիարդներ կարող են լինել այդ բանակցության սեղանին:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը