«Միջազգային խուլիգաններն ազատություն էին ստացել եւ կարծում էին, որ իրենց կարելի է ամեն ինչ»

«Միջազգային խուլիգաններն ազատություն էին ստացել եւ կարծում էին, որ իրենց կարելի է ամեն ինչ»

Քաղաքական Ipress 2021-06-07 21:09:00 330
noppppp_rftr1.jpg

Թուրքիայում ներքաղաքական մեծ սկանդալ է ծավալվում։ Մաֆիոզ, նախկինում Էրդողանին ու նրա կուսակցությանը հարող Սեդաթ Փեքարը, որը լքել է երկիրը անցյալ տարվա սկզբին, YouTube-ում տեսահոլովակներ է հրապարակում կրիմինալի հետ թուրքական վերնախավի կապերի մասին, Էրդողանի շրջապատին մեղադրելով սպանությունների, նարկոթրաֆիկի, կոռուպցիայի եւ այլ հանցագործությունների մեջ։

Արդեն հրապարակվել է 12 նկարահանված հոլովակներից 8-ը, 9-րդը Փեքարը խոստացել է նվիրել անձամբ Էրդողանին․ մինչ այդ խոսքը գնում էր միայն նրա շրջապատի մասին։

Սոցհարցումները ցույց են տալիս, որ Էրդողանի Արդարություն եւ զարգացում կուսակցության վարկանիշը 40 տոկոսից նվազել է մինչեւ 27 տոկոս։ Հոլովակները միլիոնավոր մարդիկ են դիտում, եւ կառավարությունը դրա դեմ ոչինչ չի կարողանում անել։ Փեքարն ասում է, որ Էրդողանին ուզում են հեռացնել։ Դա հնարավոր է թվում՝ թուրքական լիրայի ռեկորդային անկման, տնտեսական լուրջ խնդիրների եւ թուրքական ծավալապաշտությանն աճող դիմադրության պայմաններում։

Զուգահեռ, Իսրայելում տեղի են ունենում հետաքրքիր իրադարձություններ․ 12 տարի կառավարած Նեթանյահուհին մոտ օրերս կփոխարինի այլ վարչապետ։ Իսկ Ռուսաստանում պատրաստվում է իշխանության տրանզիտը, եւ ստվերային բանակցություններ են ընթանում Արեւմուտքի հետ՝ այդ գործընթացը լեգիտիմ ճանաչելու համար։

Էրդողանին, Նեթանյահուին եւ Պուտինին ամերիկյան մամուլում անվանում են «միջազգային խուլիգաններ», որոնք Թրամփի օրոք «ազատություն էին ստացել եւ կարծում էին, որ իրենց կարելի է ամեն ինչ»։

Դա դրսեւորվեց նաեւ Հայաստանի դեմ Ռուսաստանի նախաձեռնած պատերազմում՝ թուրքերի հետ «ռեգիոնը հավասար կիսելու», «Կովկասում նոր կարգ հաստատելու»՝ Հայաստանի մասնատման ու ինքնիշխանությունը վերացնելու նպատակով։ Այս «կարգավորումը» չի ճանաչվում Արեւմուտքում։

«Փոփոխությունը» տեղի է ունենում ԱՄՆ-ում Ջո Բայդենի իշխանության գալուց հետո։ Հունիսի 14-15-ին Բայդենը Բրյուսելում կհանդիպի Էրդողանին, իսկ հունիսի 16-ին ժնեւում նախատեսված է հանդիպում Պուտինի հետ։

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Ռիքերը հունիսի 6-13 կայցելի Վրաստան, Ադրբեջան եւ Հայաստան։ Հայաստանում եւ Ադրբեջանում նա կքնարկի երկկողմ առաջնահերթություններն ու Ղարաբաղյան հակամարտության հետ կապված հարցերը։

«Իմ անունից ԵՄ երկրների նախարարների խումբը կայցելի Հարավային Կովկասի երկրներ, որպեսզի հաստատի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին մասնակցելու մեր պատրաստակամությունը», ասել է ԵՄ արտաքին հարաբերությունների Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։ Ուրբաթ օրը Լիսաբոնում ԵՄ երկրների արտգործնախարարները քննարկել են Արեւելյան գործընկերության երկրների չկարգավորած հակամարտությունները եւ հավանություն են տվել այդ հակամարտությունների կարգավորմանը ԵՄ մասնակցության ընդլայնմանը։

Աղբյուրը՝ Lragir.am

 

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը